Չելյաբինսկում հայտնաբերվել են Հայաստանի քաղաքացու և նրա 2 տարեկան որդու դիերը
ԱշխարհՉելյաբինսկում իրավապահ մարմինների աշխատակիցները Շահումյան փողոցում հայտնաբերել են ավտոմեքենա, որում հայտնաբերել են Հայաստանի 46-ամյա քաղաքացու և նրա երկու տարեկան որդու դիերը:
Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, մահացածի քաղաքացիական կինը ամուսնու և երեխայի կորելու հարցով ոստիկանություն էր դիմել դեռ մայիսի 1-ին: Մայիսի 17-ին քրեական գործ է հարուցվել «երկու անձանց սպանություն» հոդվածով:
«Ապակիները մգեցված էին, ուստի ոչ մեկ չէր տեսել՝ ինչ կա ներսում: Տղամարդու և երեխայի աճյունները հայտնաբերվել են ավտոմեքենայի հետևի նստատեղին: Բռնի սպանության հետքեր չկան»,-ասել է Չելյաբինսկի քննչական բաժնի ղեկավար Իգոր Միտրոխինը:
Նշվում է նաև, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է սինթետիկ թմրանյութ հիշեցնող նյութ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն տղամարդու և երեխայի մահվան պատճառը պարզելու համար: