Հեղինակությունների դեմ կազմակերպված մահափորձը՝ ներիշխանական ռազբորկա
ՀասարակությունԱռաջին լրատվական / Օրերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՀՀ իրավապահ համակարգի կողմից կանխվել է քրեական հեղինակություններ համարվող Վստրեչի Ապեր մականվամբ Արամ Վարդանյանի և երկար տարիներ Իտալիայում բնակվող և վերջերս Հայաստան վերադարձած Դոն Պիպո մականվամբ էջմիածնեցի Արթուր Ասատրյանի դեմ մահափորձի նախապատրաստումը։ Տեղեկությունը հաստատեց նաև ոստիկանությունը՝ տարածելով մահափորձի ենթադրյալ նախապատրաստողների վնասազերծման տեսանյութը։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն արձանագրում է՝ Հայաստանում քրեական աշխարհի ներկայացուցիչները գտնվում են շատ ուժեղ պաշտպանվածության ներքո, նույնիսկ հավասար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանվածությանը. «Ինչպես մի քանի խմբեր ձերբակալվեցին այն մեղադրանքով, որ իբր մահափարձ էին պլանավորել Սերժ Սարգսյանի նկատմամբ, այնպես էլ փաստորեն հիմա Դոն Պիպոյի և Վստրեչի Ապերի նկատմամբ ծրագրվող մահափորձը կանխվեց։ Սա նշանակում է, որ իրավապահ մարմինները ուշի-ուշով հետևում են քրեական հեղինակությունների անվտանգության հարցին, որովհետև ես չեմ հիշում, բացի Սերժ Սարգսյանից, մի դեպք, որ կանխվեր որևէ այլ պաշտոնյայի դեմ իրականացվող մահափորձ»։
շարունակությունը՝ կայքում