Հայերեն


ԱրարատԲանկը մասնակցել է Լյուբլյանայում կայացած Social Impact Award 2025 գագաթնաժողովին

Հասարակություն

ԱրարատԲանկը մասնակցել է Social Impact Award (SIA) 2025 թվականի գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել նոյեմբերի 18-21-ը՝ Լյուբլյանայի Ռոգ կենտրոնում, որտեղ հատվում են ստեղծագործական միտքը, ձեռնարկատիրությունն ու սոցիալական ազդեցությունը:

Գագաթնաժողովին մասնակցել է շուրջ 200 մասնակից 20-ից ավելի երկրից և չորս մայրցամաքից՝ ներառյալ այս տարվա հաղթողները, SIA շրջանավարտները, գործընկերները, էկոհամակարգի ներկայացուցիչները և SIA թիմերն ամբողջ աշխարհից, որոնք բոլորը միավորվել էին «Կերտելով ապագան միասին» ընդհանուր թեմայի շուրջ:

ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը մասնակցել է «Quo Vadis՝ երիտասարդության հզորացում. հույսի և ուժի միջով՝ ճգնաժամի դարաշրջանում» թեմայով ֆիշբոուլ քննարկմանը, որի ընթացքում հասցեագրվել են այն մարտահրավերները, որոնց հետ առերեսվում է այսօրվա երիտասարդությունը: Շատ երկրներում երիտասարդները զգում են, որ ապագան անորոշ է՝ բախվելով անկայունությանը, բևեռացմանը և անզորության զգացողությանը։ SIA համայնքը, սակայն, ցույց է տալիս հակառակը՝ երիտասարդ նորարարներ, ովքեր ամեն օր ապացուցում են, որ դեռ հնարավոր է կառուցել նոր ապագա։

Ֆիշբոուլ ձևաչափով քննարկումը բաց և անկեղծ զրույցի հնարավորություն ընձեռեց այն թեմայի շուրջ, թե ինչ է նշանակում երիտասարդների հզորացումն այսօր։ Քննարկվեց «անապագայության» դրսևորումը տարբեր համատեքստերում, երիտասարդների հույսերը և վախերը, ինչպես նաև սոցիալական ձեռնարկությունների դերը որպես ուղի դեպի ավելի կայուն ապագա:

Բացի այդ, Աննա Ալլահվերդյանը մասնակցել է նաև «Կայծակնային ելույթներ՝ արագ շփման ձևաչափով» խորհրդատվական սեսիային, որը մեկ տանիքի ներքո է հավաքել երիտասարդ սոցիալական նորարարներին և SIA գործընկերներին՝ իրենց նախագծերի, մարտահրավերների և անհրաժեշտ աջակցության շուրջ կարճ, նպատակային զրույցներ վարելու և խորհրդատվություն ստանալու նպատակով։ Ռոգ կենտրոնի համայնքային տարածքում մոտ մեկ ժամ տևողությամբ քննարկումը կառուցված էր մի քանի կարճ քննարկման փուլերի շուրջ, որոնց ընթացքում մասնակիցները կարող էին կապ հաստատել գործընկերների հետ, հարցեր տալ և գործնական խորհուրդներ ստանալ իրենց նախաձեռնությունների զարգացման վերաբերյալ:

««Կայծակնային ելույթներ՝ արագ շփման ձևաչափով» խորհրդատվական սեսիայի ժամանակ բավականին մեծ հետաքրքրություն կար ԱրարատԲանկում  սոցիալական ծրագրերի ընտրության գործընթացի, ռազմավարական հաղորդակցության, ինչպես նաև գրագետ ֆոնդահայթայթման շուրջ: Հատկապես ակտիվ էին Մոլդովայի, Ուգանդայի և Հունգարիայի երիտասարդ ձեռներեցները»,- նշել է Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։ 

Հայաստանում SIA մրցանակաբաշխությունն իրականացնող «Իմփաքթ Հաբ Երևանի» հիմնական և հավատարիմ գործընկերը՝ ԱրարատԲանկը, ակտիվորեն աջակցում է սոցիալական ձեռնարկատիրությանն ու նորարարությանը: SIA 2025-ին Հայաստանում ներկայացված նորարարական գաղափարները գնահատվել են «Իմփաքթ Հաբ Երևանի», ԱրարատԲանկի ներկայացուցիչներից և ոլորտի փորձագետներից բաղկացած ժյուրիի կողմից: Ժյուրիի քվեարկության արդյունքներով հաղթող են ճանաչվել երեք թիմեր՝ Bonel, unmutED և Zgayun Inclusive Books, իսկ Minder-ը հաղթող է հայտարարվել համայնքի քվեարկության արդյունքներով: Չորս հաղթող թիմերից յուրաքանչյուրը պարգևատրվել է 1500 եվրոյին համարժեք մրցանակով։ Հաղթողներին ընձեռվել էր նաև հնարավորություն՝ մասնակցելու Social Impact Award 2025 գագաթնաժողովին Սլովենիա մայրաքաղաք Լյուբլյանայում։

SIA-ն համաշխարհային ճանաչում ունեցող հարթակ է, որը 2009 թ․-ից ի վեր աջակցում և խրախուսում է երիտասարդ սոցիալական ձեռներեցներին ավելի քան 25 երկրներում: Հարթակը սոցիալական ձեռներեցներին տրամադրում է անհրաժեշտ գործիքներ, ռեսուրսներ և կապեր: Հայաստանում Social Impact Award ծրագիրն իրականացվում է «Իմփաքթ Հաբ Երևանի» կողմից՝ 2019 թվականից ի վեր։

Հայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին
Ամենադիտված