Քարիմովի մահը պաշտոնապես հաստատվեց․ Սամարղանդում պատրաստվում են նախագահի հուղարկավորությանը (լուսանկար)
ԱշխարհՍամարղանդում` անկախ Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի հայրենիքում, պատրաստվում են նրա հուղարկավորությանը: Այս մասին հաղորդել է ուզբեկական «Ֆերգանա» կայքը:
Սեպտեմբերի 1-ին կայքի թղթակցի կողմից արված լուսանկարները վկայում են, որ Ուզբեկստանի առաջնորդի հուղարկավորությունը տեղի է ունենալու Սամարղանդի գերեզմանատանը, որտեղ թաղված են նաև վերջինի մայրն ու 2 եղբայրը:
Իսլամ Քարիմովի մահվան մասին մինչ այժմ պաշտոնական տեղեկատվություն չկա: «Ֆերգանա»-ի հաղորդմամբ` պաշտոնական հայտարարություն կարվի այսօր` սեպտեմբերի 2-ին, իսկ 78-ամյա նախագահի մարմինը հողին կհանձնվի վաղը` սեպտեմբերի 3-ին: Պատահականություն չէ, որ Քարիմովի առողջական ծայրահեղ ծանր վիճակի մասին կառավարությունը պաշտոնական տեղեկատվություն է տարածել այսօր:
Լրատվականը նշում է, որ սույն հոդվածի հրապարակման ժամանակ Իսլամ Քարիմովի աճյունը տեղափոխող կառավարական օդանավը Տաշքենդից մեկնել է Սամարղանդ: Լրատվականը փոխանցել է նաև, որ սեպտեմբերի 2-3 Քարիմովի հոգեհանգստի արարողությանը մասնակցելու համար Ուզբեկստան կժամանեն ԱՊՀ և հեռավոր արտասահմանյան երկրների բարձրաստիճան պատվիրակություններ: