Հայերեն


Մոլեգնող հրդեհներ. իրավիճակ, որը բացահայտում է խորքային թերությունները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած բնական աղետները, մասնավորապես անտառային հրդեհները, առավել քան երբևէ, դարձել են համաշխարհային օրակարգի առանցքային հարցերից մեկը։ Գլոբալ տաքացման գործընթացի պայմաններում ամեն տարի բազմաթիվ երկրներում ականատես ենք լինում սովորականից բարձր ջերմաստիճանի, որն էլ պատճառ է դառնում խոշոր հրդեհների։ Ընդ որում, եթե նախկինում հրդեհները հիմնականում ամռան ամիսներին բնորոշ երևույթ էին, ապա ներկա փուլում իրավիճակ է փոխվել, ու արդեն խոշոր հրդեհներ սկսվում են նաև տարվա մյուս եղանակների ընթացքում։ Նոյեմբերի վերջին Տավուշի և Գեղարքունիքի մարզերում բռնկված հրդեհները դրա վառ օրինակ են։

Դրանք նաև բացահայտեցին համակարգային այն թերությունները, որոնք առկա են Հայաստանում հակահրդեհային կառավարման ոլորտում։ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում արձանագրված հրդեհները փաստացի ցույց տվեցին, որ կլիմայական նոր պայմաններում ավանդական հակահրդեհային միջոցառումները, ինչպիսիք են, օրինակ՝ անտառային ու դրան հարակից տարածքների պարբերական մաքրման աշխատանքները, հաճախ բավարար չեն։ Այս համատեքստում բացահայտվեց նաև տեխնիկական ռեսուրսների և մարդկային կարողությունների սահմանափակությունը։ Հաճախ հրշեջ տեխնիկան դժվարությամբ էր հասնում հրդեհի օջախներին՝ պայմանավորված անտառային ճանապարհների վատ վիճակով, տեղանքային բարդություններով և նույնիսկ կազմակերպչական թերություններով։

Նման իրավիճակում մեծապես անհրաժեշտ է հակահրդեհային կառավարման նորարարական մոտեցումների ներդրումը, որոնք թույլ կտան ոչ միայն արագ արձագանքել արդեն բռնկված հրդեհներին, այլև մեծապես ուշադրություն դարձնել կանխարգելիչ ռազմավարության մշակմանը։ Իսկ կանխարգելիչ միջոցառումների պլանավորումը պետք է ներառի ոչ միայն անտառտնտեսական, այլև համայնքային մակարդակի համալիր գործունեություն։ Տեղական ինքնակառավարման մարմինների, բնակչության և քաղաքացիական հասարակության ներգրավումը հակահրդեհային աշխատանքներում կարող է էապես բարձրացնել ռիսկերի կառավարման արդյունավետությունը։ Մյուս կողմից՝ համայնքների իրազեկվածության բարձրացումը, բնակչության կրթությունը բնական աղետների կանխարգելման և արձագանքման ոլորտում, կամավորական շարժումների զարգացումը կարող են դառնալ այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ժամանակին հայտնաբերել հրդեհի բռնկման վտանգը, արագորեն արձագանքել և նվազեցնել վնասները։ Այս համատեքստում միջազգային փորձի կիրառումը, օրինակ՝ զարգացած երկրների օրինակով անտառային հսկիչ համակարգերի, հեռահար մոնիտորինգի, ցանցային իրազեկման և արագ արձագանքման նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, կարող են զգալիորեն բարձրացնել հակահրդեհային կառավարման հնարավորությունները։

Հայաստանում հաճախակի դարձած հրդեհներից հետո ակնհայտ է դառնում հակահրդեհային քաղաքականության և օրենսդրական դաշտի արդիականացման անհրաժեշտությունը։ Արագ փոփոխվող կլիմայական պայմաններին զուգահեռ նոր տեսակի ռիսկերի ի հայտ գալը պահանջում են հակահրդեհային քաղաքականության ամբողջական վերանայում՝ այն դարձնելով ավելի կանխատեսելի, ճկուն և գիտահեն։ Անհրաժեշտ է ոչ միայն ավելացնել պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները հակահրդեհային ծառայությունների համար, այլև խթանել մասնավոր հատվածի, միջազգային գործընկերների և տեղական համայնքների մասնակցությունը։

Հակահրդեհային միջոցառումների արդյունավետության բարձրացման համար առանցքային նշանակություն ունի նաև միջգերատեսչական համակարգվածությունը։ Հաճախ պետական մարմինների, համայնքների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունը բավարար մակարդակի վրա չէ։ Սա հանգեցնում է ոչ միայն հրդեհների ուշ հայտնաբերման և դանդաղ արձագանքման, այլև վերականգնման աշխատանքների դանդաղ ընթացքին։

Կլիմայական փոփոխությունների և հրդեհների պայքարում առանցքային է նաև գիտահետազոտական և կրթական բաղադրիչը։ Հրդեհների կանխարգելման, կառավարման և վերականգնման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ստեղծել գիտական կենտրոններ, որոնք կզբաղվեն ռիսկերի գնահատմամբ, մոնիտորինգի համակարգերի մշակմամբ, կանխարգելիչ ռազմավարությունների մշակմամբ և տեղական պայմաններին հարմարեցված տեխնոլոգիաների ներդրմամբ։

Հարկավոր է նաև տարեցտարի բարձրացնել հակահրդեհային պատրաստվածության կրթական մակարդակը ինչպես մասնագետների, այնպես էլ լայն հասարակության շրջանում՝ կազմակերպելով ուսումնավարժանքներ, տեղեկատվական արշավներ և հանրային իրազեկման ծրագրեր։ Ու հատկապես կարևոր է այն մոտեցման արմատավորումը, թե ինչպես պետք է զերծ մնալ շրջակա միջավայրի աղտոտումից, որը նույնպես լրացուցիչ գործոն կարող է դառնալ հրդեհների առաջացման և տարածման համար։

Կանխարգելիչ միջոցների խորքային գիտակցումը թույլ կտա ոչ միայն պաշտպանել Հայաստանի անտառային և գյուղատնտեսական ռեսուրսները, այլև պահպանել երկրի էկոլոգիական կայունությունն ու մաքուր միջավայրը, ապահովել համայնքների տնտեսական զարգացումը և բարձրացնել բնակչության անվտանգության մակարդակը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանՀեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումՕգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Ամենադիտված