Հայերեն

Մակրոնը ձախողեց Պուտինի ճեղքումը. Ինչ սպասել Հայաստանին

Աշխարհ

ԼՐԱԳԻՐ / Եվրոպայի ամենամեծ թագավորական պալատում՝ շքեղ Վերսալում Մակրոն-Պուտին առաջին հանդիպումն անցավ հարաբերական խաղաղության, նկատելի նյարդի, միաժամանակ հոգեբանական պայքարի մթնոլորտում, որքան հնարավոր է դատել հանդիպման եւ դրան հաջորդած համատեղ ասուլիսի առերեւույթ դրսեւորումներից:
Երիտասարդ եւ ինչ որ իմաստով հանելուկային Մակրոնը սակայն կարծես թե ակներեւաբար հիասթափեցրեց փորձառու Պուտինին: Չի բացառվում, որ Ռուսաստանի նախագահն ուներ Մակրոնի երիտասարդությունն օգտագործելու եւ այդպիսով եվրոպական «ճեղքում» իրականացնելու հույս: Բայց «ճեղքում» ակնհայտորեն չստացվեց եւ չի բացառվում, որ դրանում դեր խաղաց այն, ինչ ռուսական քարոզչամեքենան դարձրել էր Ֆրանսիայի թե նախընտրական, թե հետընտրական շրջանում Մակրոնի ուղղությամբ կատարվող հարվածների գլխավոր զենքերից մեկը՝ այսպես ասած բարոյա-քաղաքական տիրույթում: Խոսքն այն մասին է, որ Մակրոնն ամուսնացած է տարիքով իրենից քառորդ դար մեծ կնոջ հետ:
Բայց, ըստ երեւույթին այն, ինչը Պուտինն էր փորձում դարձնել Մակրոնի դեմ զենք, դարձավ Մակրոնի զենքը Պուտինի դեմ, ու երիտասարդ նախագահը բավական փորձառու գտնվեց հասուն Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպմանը, թերեւս անձնական կյանքից ունենալով հասուն մարդկանց հետ հարաբերության հարուստ փորձ:
Մակրոնը հանդիպումից առաջ հայտարարել էր, որ ցանկանում է հարաբերության կարգավորում Ռուսաստանի հետ, բայց միեւնույն ժամանակ լինելու է բավական պահանջկոտ:
Հատկանշական է, որ Պուտինի հետ հանդիպումը կազմակերպվել էր Վերսալում: Առիթը շքեղ պալատում անցկացվող ցուցահանդեսն է, որ նվիրված է Ռուսաստանի կայսր Պետրոս առաջինի Եվրոպա այցելության 300-ամյակին:
Ֆրանսիական մամուլը արձանագրել էր, որ Ֆրանսիայի նախագահները հազվադեպ են բարձր մակարդակի հանդիպում անցկացնում Վերսալում: Օլանդը դա արել է երկու անգամ, Սարկոզին՝ մեկ, ընդ որում՝ ընդունելով Լիբիայի առաջնորդ Քադաֆիին, որը հետո ունեցավ կյանքի շատ տխուր վերջաբան:
Ի՞նչ մեսիջ էր ուղղված Պուտինին ցուցաբերված վերսալյան հյուրընկալության մեջ՝ Քադաֆիո՞վ էր մեսիջը, թե՞ Պետրոս առաջինով: Իսկ գուցե խառը: Ռուսաստանի նախագահին ըստ երեւույթին ակնարկվում էր, որ Ռուսաստանը կայուն եւ դրական հեռանկար ունի Եվրոպայի հետ գործակցության, ոչ թե հակադրության պարագայում:
Ի՞նչ եզրակացություն է նա արել Մակրոնի հետ հանդիպումից հետո: Դժվար է ասել, բայց Պուտինի կոչը լրագրողներին եւ հասարակությանը, թե պետք է ամեն ինչ անել, որ չեղարկվեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, հուշում է, որ այդ հարցում Մակրոնի հետ կապված որեւէ հեռանկար Պուտինը չի տեսել: Իսկ դա Ռուսաստանի նախագահի համար գլխավոր հարցն է, քանի որ տնտեսական պատժամիջոցները լրջագույն խնդիր են ստեղծել ՌԴ տնտեսության համար, ինչն էլ անխուսափելիորեն անդրադառնում է թե Պուտինի անձնական վարկանիշի, թե նաեւ իշխանության ներսում հարաբերությունների բնույթի վրա: Պուտինը չի համարձակվում բարձրաձայնել 2018-ին նախագահի պաշտոնում նորից առաջադրվելու որոշման մասին, իսկ Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակներից մեկը համարվող Ժիրինովսկին հայտարարում է, որ Պուտինը կարող է նաեւ չառաջադրվել, եւ որոշում կայացնող «տասը մարդը» դեռեւս չունեն վերջնական որոշում, թե ով է լինելու իշխանության թեկնածուն 2018-ին:
Մակրոնն անսպասելի կոշտ պատասխանեց նաեւ գրոհի փորձին, երբ ռուսաստանցի լրագրողը հարցրեց, թե հանդուրժողության, ժողովրդավարության դիրքերից հանդես եկող նախագահը ինչպես կբացատրի, որ ռուսական լրատվամիջոցները խնդիրներ ունեին իր նախընտրական շտաբի հասանելիության առումով:
Այդ հարցին Պուտինն արձագանեց գոհ ժպիտով, իսկ Մակրոնը՝ կոշտ եւ ուղիղ պատասխանով, թե իր շտաբը բաց է եղել եւ ինքն էլ միշտ բաց է լրագրողների եւ լրատվամիջոցների առաջ, եթե նրանք իրապես լրագրող ու լրատվամիջոց են, ոչ թե ազդեցության գործակալ: Ֆրանսիայի նախագահը հենց այդպես որակեց ռուսական պաշտոնական լրատվամիջոցներ հանդիսացող Russia Today եւ Սպուտնիկ գործակալություններին, հայտարարելով, որ նրանք տարածել են կեղծ տեղեկություններ, ստել են, այդ պատճառով չեն ունեցել լիարժեք հասանելիություն իր շտաբի աշխատանքին:
Ֆրանսիայի նոր նախագահը տեղի չտվեց Պուտինին, դա ակնհայտ է, եւ եթե Մակրոն-Պուտին հանդիպումն այդուհանդերձ բերել է որոշակի պայմանավորվածությունների, ապա ակնհայտորեն ավելի շատ Մակրոնի թելադրած պայմաններով, քան Պուտինի:
Այստեղ իհարկե աներկբա է նաեւ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունը Ֆրանսիայի համար կարեւոր է ոչ միայն զուտ երկկողմ տնտեսական տեսանկյունից, անգամ պատժամիջոցների առկայության պարագայում: Ֆրանսիայի նախագահ Մակրոնի համար Ռուսաստանի հետ հարաբերությունը կարող է խաղաքարտ լինել թե Եվրամիության առաջատար Գերմանիայի, թե ԱՄՆ հետ հարաբերությանը իր նժարը ծանրացնելու տեսանկյունից:
Պուտինին ակնհայտորեն չհաջողվեց ծանրացնել իր նժարը, բայց պարզ չէ, թե ինչքանով իր նժարը ծանրացրեց Մակրոնը:
Այդ ամենով հանդերձ հետաքրքիր է նաեւ, թե ինչ եղավ Հայաստանի նժարի հետ: Վերսալի հանդիպմանն իհարկե Հայաստանի նժարը նկատելի չէր եւ այն հազիվ թե հնարավոր լիներ «գտնել» անգամ Վերսալի շքեղ այգու թփերում, բայց կասկածից վեր է, որ ռուս-ֆրանսիական հարաբերությունը զգալի դեր եւ նշանակություն ունի Հայաստան-Եվրոպա հարաբերության տեսանկյունից:
Ռուսաստանի ազդեցության հարցն այստեղ հայտնի է, նույնքան հայտնի է նաեւ Ֆրանսիայի դերն ու նշանակությունը: Ֆրանսիան գործնականում եղել է Հայաստանի առանցքային «պրովայդերը» եվրոպական ուղղության հարցում: Ավելին, Ֆրանսիայի նախագահ Օլանդը մարտին ընդունելով Սերժ Սարգսյանին, գործնականում բացահայտորեն ընդգծեց Փարիզի կարեւոր դերը 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո փշրված հայ-եվոպական հարաբերությունը վերականգնելու եւ հետագայում շրջանակային նոր համաձայնագրի տեսքով բանակցային գործընթաց սկսելու հարցում, որն այժմ հայտարարվում է հաջողությամբ ավարտված եւ ստորագրման սպասող:
Այդ առումով, օրինակ, Մակրոն-Պուտին հանդիպումն անուղղակի ազդեցությամբ, այդուհանդերձ բարձրացրե՞ց այդ սպասման իրատեսականությունը, թե՞ հակառակը:

Փաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ Կարապետյան
Ամենադիտված