Սերժ Սարգսյանն անհանգստացել է. նա կհետեւի Կարեն Կարապետյանին
ՔաղաքականությունԼրագիր / «Իմ մասնագիտական զարգացման, ինձ վստահելու և այդ վստահության շնորհիվ իմ եռանդն անընդհատ բազմապատկելու հարցերում, իհարկե, իմ կյանքում եղել է ու կա մեկ գլխավոր դերակատար՝ Նախագահ Սերժ Սարգսյանը, ումից ես միշտ սովորել եմ և ում հրահանգները ցանկացած հարցում կատարել եմ անվերապահորեն», tert.am-ի հետ զրույցում հայտարարել է նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնին վերստին նշանակված Հովհաննես Հովսեփյանը:
Հովսեփյանը այդ պաշտոնից ազատվեց ՊԵԿ ղեկավարի պաշտոնին տեղափոխվելու համար, երբ Սերժ Սարգսյանը առանձնացրեց ՊԵԿ-ը ֆիննախից, քանի որ Հովիկ Աբրահամյանն այլեւս բավականաչափ թուլացած էր եւ չկար Գագիկ Խաչատրյան սուպերնախարարի անհրաժեշտություն:
Սակայն կառավարության փոփոխությունից հետո Կարեն Կարապետյանն ըստ ամենայնի պնդել է, որ վարչապետի պաշտոնին համաձայնելու պայմանը ՊԵԿ ղեկավարի պաշտոնին իր համար վստահելի մարդու նշանակումն է: Նշանակվեց Վարդան Հարությունյանը, որը Հայռուսգազարդում Կարեն Կարապետյանի տեղակալն էր, իսկ նրանից հետո՝ ընկերության ղեկավարը:
շարունակությունը՝ կայքում