Մասսայական ձերբակալություններ Լոս-Անջելեսում․ նրանց մեջ հայեր կան
ԱշխարհԱՄՆ դաշնային միգրացիոն ոստիկանության աշխատակիցները Լոս Անջելեսում հնգօրյա գործողության ընթացքում 200 մարդ են ձերբակալել: Նրանց թվում՝ 146-ը Մեքսիկայի քաղաքացիներ են, մյուսները՝ Հայաստանի, ՌԴ, Հոնդուրասի, Թայլանդի, Էլ Սալվադորի, Ֆիլիպինների, Կամբոջայի, Վիետնամի,- գրում է Los Angeles Times-ը:
Բոլոր ձերբակալվածները նախկինում դատապարտված են եղել, Լոս Անջելեսում ապրում էին անօրինական: Այժմ մեղադրվում են թմրանյութեր պահելու և վաճառելու, ընտանեկան բռնության, սեռական բռնության, մեքենաների գողության, զենքի վաճառքի և այլ հոդվածներով:
Այն ձերբակալվածները, որոնք մեղադրվում են միայն ԱՄՆ-ում անօրինական գտնվելու համար, կարտաքսվեն երկրից: