Հայերեն


Ամեն թեզ ու խոսք, որ այսօր նենգաբար շրջանառվում է՝ բացարձակ սուտ է և աստվածհայհոյություն. Հայր Ասողիկ Կարապետյան

Հասարակություն

Սուրբ Պատարագի արարողությունը Սբ Եկեղեցու «Խորհուրդ խորին»-ն է:
Սուրբ Պատարագի արարողությունն այն աղբյուրն է, որը կյանք, հույս, հարություն, քավություն և թողություն է շնորհում Տիրոջն ապավինած և ապաշխարող հավատավոր անձին:


Սուրբ Պատարագն այն արարողությունն է, որով Սբ Եկեղեցին՝ որպես մեկ միտք, մեկ հոգի, մեկ մարմին, մեկ անձ՝ իր ողջ նվիրապետությամբ և հավատացյալ ժողովրդով, դավանում է իր սուրբ և ուղղափառ հավատքը, հիշատակելով Սբ Եկեղեցու Հայրապետին և թեմակալ առաջնորդին՝ սահմանադրում և հռչակում է Սբ Եկեղեցու առաքելական ծագումն ու նվիրապետական միությունը, ճաշակելով Տիրոջ Սբ Մարմինն ու Սբ Արյունը՝ Սբ Հաղորդությունը, կազմավորում է Տեր Հիսուս Քրիստոսի խորհրդկան մարմինը:


Եվ ահա այս ահեղ խորին խորհուրդը մի քանի նենգադավ ու դավաճան եպիսկոպոսներ վերածել են խելահեղ արկածախնդրության: Բայց Սուրբ Պողոս առաքյալի խոսքը, արդարև, վկայում է, որ Ամենակալ Աստված արժանին է հատուցելու բոլորին՝ ամբարտավան ու ամբարիշտ եպիսկոպոսներին, նրանց կամակից մի քանի անարժանապատիվ քահանաներին և անզգամ պաշտոնյաներին. «Թող մարդ նախ ինքն իրե՛ն փորձի և ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից, որովհետև, ով ուտում է և խմում անարժանորեն, իր իսկ դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը: Դրա համար իսկ ձեր մեջ բազում հիվանդներ և ցավագարներ կան, և շատերն էլ մեռած են, որովհետև, եթե մե՛նք մեզ քննեինք, ապա չէինք դատապարտվի» (Ա. Կորնթ. ԺԱ. 28-31):


Սիրելի հավատավոր ազգակիցներ,
Արթո՛ւն մնացեք և անսասա՛ն, ի սրտե աղոթեցե՛ք՝ ընդմիշտ փարված մեր Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:


Թող ոչ ոք Ձեզ չխաբի և չմոլորեցնի՝ ինչպես սատանան, որ հայրն է ստության, ապստամբության և կործանման. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ընտրված Ազգային-եկեղեցական սրբագումար ժողովով, ցկյանս է, ուստի որևէ ոտնձգություն Հայրապետի նկատմամբ՝ բացառապես օրինազանցություն է, նվիրապետական սուրբ կարգի դեմ ապստամբություն է, աստվածուրաց բռնություն է:
Ամեն թեզ ու խոսք, որ այսօր նենգաբար շրջանառվում է՝ բացարձակ սուտ է և աստվածհայհոյություն, քանզի Հայոց Եկեղեցում ամեն բան կարգավորյալ է, Հայոց Եկեղեցում գոյություն չունեն հիմնախնդիրներ (իսկ ընթացիկ հարցերն էլ միշտ ստացել, ստանում և ստանալու են իրենց պատշաճ լուծումները):


Հայոց Եկեղեցու Հովվապետը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ամենայն իմաստությամբ և շնորհալի առաջնորդությամբ շենություն ու պայծառություն է բերել մեր եկեղեցական կյանքին ու անդաստանին: Մեր հոգևոր կյանքում միակ և հիմնական խնդիրն այդ մի քանի եպիսկոպոսների քայքայիչ անգործունեությունն է և մահացու ագահությունը՝ անձնական շահով խարանված, որոնք էլ նրանց մղել են այս պախարակելի ու դատապարտելի արարքին՝ ընդդեմ Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:


Առաջ Աստված, սա՛ էլ, նրա՛նք էլ կանցնեն:

Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Արխիվի և Թանգարանների տնօրեն

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»
Ամենադիտված