Հայերեն

Ովքե՞ր են Ռուսաստանում անցանկալի անձ

Աշխարհ

Արամ Աբրահամյանն «Առավոտ»-ում գրում է․

Երբ մի քանի օր առաջ համացանցում հայտնվեցին անհեթեթ հրապարակումներ այն մասին, թե հայաստանյան հասարակական գործիչներից եւ լրատվամիջոցներից ովքեր են «ամերիկյան գործակալներ», մտածում էի` անդրադառնա՞լ դրանց, թե՞ չանդրադառնալ: Ի վերջո, ընտրեցի երկրորդ տարբերակը` չափից դուրս թույլ եւ ոչ պրոֆեսիոնալ ձեւով էին «թխվել» այդ մատնագրերը: Գործընկերներիցս ոմանք կարծիք հայտնեցին, որ դրանց հետեւում կանգնած է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը: Բայց ինձ թվում էր՝ նույնիսկ այդ հիմնարկում դեռեւս մնացել են մասնագետներ, որոնք եթե նման առաջադրանք ստանային, ապա նեղություն կքաշեին ճշտելու որոշ փաստեր եւ այդ բովանդակության մատնագրերը կսարքեին փոքր-ինչ ավելի «խելքին մոտիկ»: Ավելի շուտ, կարծում էի ես, դա սպասելի է հայազգի ռուսաստանցի «գործիչներից», որոնք Կրեմլի մոտակայքում շփվում են Պուտինի 5-րդ օգնականի 6-րդ քարտուղարի մակարդակով եւ որոշել են այդ ձեւով իրենց դրսեւորել որպես «հզոր քարոզիչներ»: Բայց այն միջադեպը, որը վերջերս տեղի ունեցավ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ, թույլ է տալիս ենթադրելու, որ «ամերիկյան գործակալների» վերաբերյալ հրապարակումները հրահանգվում են եթե ոչ ԱԴԾ-ի (ФСБ), ապա, համենայնդեպս, պաշտոնական շրջանակների կողմից: Ըստ երեւույթին, ՌԴ-ում մարդիկ կան, որոնք որոշել են լրջորեն զբաղվել «գործակալներով»: Քաղաքագետին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ: Սահմանին նրան տրամադրված ծանուցման մեջ հղում էր կատարվում «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքին: Քանի որ Գրիգորյանի համար չեն մանրամասնել, թե այդ փաստաթղթի կոնկրետ որ կետի տակ է նա ընկնում, ենթադրվում է, որ խնդիրը հետեւյալն է. ըստ այդ 26-րդ հոդվածի 9-րդ կետի` այդ երկիր չի թույլատրվում մուտքը այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք համագործակցում են Ռուսաստանի տարածքում անցանկալի համարվող միջազգային կազմակերպությունների հետ: Եվ այսպես՝ օտար պետության (ոչ Ռուսաստանի) քաղաքացին շփվում է կամ համագործակցում է ինչ-որ միջազգային կառույցների, քաղաքագիտական շրջանակների հետ, որոնց դիրքորոշումը Ռուսաստանի իշխանությանը դուր չի գալիս: Կամ` ենթադրենք, ելույթներ է ունենում ԵՏՄ-ի կամ ՀԱՊԿ-ի դեմ: Տրամաբանությունը պահանջում է բացատրել, թե ինչով է այդ քաղաքացին վտանգ ներկայացնում Ռուսաստանի համար: Հակառակ դեպքում դա շատ նման է մեծապետական լկտիության եւ ցուցադրական վրեժխնդրության` պարանոյայի մեծ չափաբաժնով: Չգիտեմ, գուցե ես էլ, որ երբեմն ռուսաստանյան իշխանությունների համար ոչ հաճո բաներ եմ գրում, հայտնվել եմ ոչ ցանկալի անձանց «սեւ ցուցակում», եւ իմ մուտքը Ռուսաստան նույնպես արգելված է: Դա շատ ցավալի կլինի, որովհետեւ Տոլստոյի, Դոստոեւսկու, Չայկովսկու, Պրոկոֆեւի երկիրը ես սիրում եմ: Անկախ այն հանգամանքից, որ այդ երկրի իշխանությունը, մեղմ ասած, հիմարություններ անելու «դարավոր ավանդույթ» ունի:

 

Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա Կոստանյան
Ամենադիտված