Վերջին փորձը՝ հեղափոխությունից առաջ
ՔաղաքականությունԱռաջին լրատվական / Այսօր ԱԺ արտահերթ նիստը քննարկում է կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու հարցը:
Իհարկե, փոփոխություն ասվածը տվյալ դեպքում չափազանցություն է, որովհետև ընդամենը կառավարության աշխատակազմի ղեկավարը զրկվում է նախարարի կարգավիճակից, այսպես ասած՝ ապաքաղաքականացվում է:
Սա մի կողմից՝ նոր Սահմանադրության պահանջն է, որ նախարարների թիվը չպետք է գերազանցի 18-ը, մյուս կողմից՝ հարմարեցված է համակարգային զարգացումների տրամաբանությանը, երբ «արդյունավետ» է համարվել, որ Դավիթ Հարությունյանը Կարեն Կարապետյանին պետք է «վերահսկի» արդարադատության նախարարի պաշտոնում: Այ, իսկական կառուցվածքային «հեղափոխություն» սպասվում է հաջորդ տարի, երբ գործադիրի կառուցվածքն ամբողջովին կհամապատասխանեցվի սահմանադրական փոփոխություններին:
Իրավիճակին լրացուցիչ դրամատիզմ է հաղորդում այն հանգամանքը, որ այդ ամենը տեղի է ունենալու իշխանության փոխանցման կամ վերարտադրության գործընթացում և դրա տրամաբանությամբ: Համաձայն 2015 թվականի դեկտեմբերին ընդունված սահմանադրական բարեփոխումների՝ երբ երկիրը վերջնականապես անցում կատարի կառավարման խորհրդարանական համակարգին, գործադիր իշխանությունը պետք է հաշվետու լինի Ազգային ժողովին։ Ուստի կառավարությանն առընթեր մարմինները կամ պետք է նախարարություններ դառնան, կամ ներառվեն որևէ նախարարության կազմում։
շարունակությունը՝ կայքում