Հայերեն

Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսալեզու և հայալեզու մի շարք լրատվամիջոցներ վերջին օրերին փորձում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գործունեությունն ու հայտարարությունները ներկայացնել երկիմաստության շղարշի տակ, սակայն փաստերի հետ աշխատող ցանկացած ոք, առավել ևս՝ ցանկացած լրագրող գիտի, որ հետախուզության պետի գործունեությունը չի կարող գնահատվել նույն չափանիշներով, ինչ սովորական պաշտոնյայի։ Եվ այս պարագայում առաջին հերթին առաջ պետք է գա հիմնական հարցը՝ նման հրապարակումներով արդյո՞ք մեծ վնաս չի հասցվում այն անձանց, ովքեր գուցե ՀՀ պետական շահերի համար են աշխատել, և արդյո՞ք նման հրապարակումներով մեր պետական շահը չի վտանգվում։

Լինի Հայաստանում, թե որևէ այլ երկրում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իսրայել, Մեծ Բրիտանիա կամ Ռուսաստան, զինված ուժերի հետախուզության ղեկավարները պարտավոր են շփվել տարբեր երկրների ռազմական ներկայացուցիչների, ներառյալ գեներալների հետ։ Դա պրոֆեսիոնալ պարտականություն է, ոչ թե արտասովոր երևույթ։

Հիշեցնենք, օրինակ՝ ԱՄՆ Պաշտպանության հետախուզության գործակալության (DIA) ղեկավարները մշտապես հանդիպում են տարբեր տարածաշրջանների բարձրաստիճան սպաների հետ, այդ թվում՝ մրցակցող պետությունների։ Ռուսական ГРУ-ի ղեկավարների, բրիտանական MI6-ի կամ ֆրանսիական DRM-ի պարագայում էլ շփումները նույնիսկ հակադիր շահերի երկրների հետ սովորական և անհրաժեշտ պրակտիկա են։ Այդ շփումների հիման վրա արտասովոր «կապեր» ենթադրել կամ դրանցից քաղաքական եզրահանգումներ անելը տեղին չէ։ Նամանավանդ, մեր տեղեկություններով, այդ հանդիպումներին, որպես կանոն, պարտադիր ներկա է գտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը։ Եվ ընդհանրապես, նման հանդիպումներն անցնում են օպերատիվ ուղեկցումով, այսինքն՝ ներկա է լինում պետական համապատասխան աշխատակիցը: Ավելին, այդ մասին բարձրաձայնելը, հրապարակումներ անելն ինքնին կարող է ենթադրել հստակ պատասխանատվություն:

Կարապետյանին մեղադրելու՝ թե՛ իշխանական, թե՛ այլ որոշ շրջանակների փորձերը փաստացի նույն տրամաբանության շարունակությունն են. ոչ թե փաստերի քննություն, այլ քաղաքական նպատակներով կառուցված պատմություններ։ Իշխանությունը թիրախավորել է նրան քրեական գործերով, ոչ իշխանական որոշ խմբեր՝ քարոզչական հնարքներով։ Երբ մարդը դառնում է թիրախ միաժամանակ երկու հակադիր բևեռի կողմից, սա կարող է վկայել թե՛ նրա ունեցած էական տեղեկության գնի և նշանակության, թե՛ որպես գործիչ՝ կշռի մասին։ Նման երևույթի մեկ օրինակ. Ուկրաինայում 2019-21 թթ. հետախուզական գծով մի շարք գեներալներ հայտնվեցին միաժամանակ իշխանության և ընդդիմության հարվածների տակ միայն այն պատճառով, որ նրանք ունեին պատերազմական որոշումների մասին կարևոր փաստաթղթեր։

Ինչ վերաբերում է հարցին՝ «ինչու է հիմա խոսում», միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ անվտանգության համակարգերում աշխատած մարդիկ ոչ թե առաջին իսկ պահին են հրապարակում իրենց տեղեկությունները, այլ այն ժամանակ, երբ համոզվում են, որ իշխանական ճնշումը հասել է այն կետին, երբ լռելը դառնում է վտանգավոր հենց պետության համար։ ԱՄՆ ազգային անվտանգության նախկին աշխատակիցները, բրիտանացի ռազմածովային հետախուզության պաշտոնյաները կամ ֆրանսիական ռազմական հետախուզության նախկին ղեկավարները հաճախ հանդես են եկել բացահայտումներով հենց այն ժամանակ, երբ երկրում քաղաքական ճնշումները սրվում էին։

Կարապետյանի դեպքն այս տրամաբանությունից չի տարբերվում։ Նա ամիսներ շարունակ եղել է իրավական ճնշումների թիրախ, և դա դժվար է անվանել «պատահական համընկնում»։ Եթե իշխանությունն իսկապես վստահ է, որ նրա հայտարարություններն անհիմն են, ապա ամենալավ լուծումը դրանց հրապարակային հերքումն է, ոչ թե հետապնդումները։

Ի դեպ, այն թեզը, թե Կարապետյանը տարիներ շարունակ չի խոսել, նույնպես վտանգավոր և պարզունակ մոտեցում է։ Պատերազմից հետո բազմաթիվ երկրների ռազմական ղեկավարները լռում են ամիսներ ու անգամ տարիներ, մինչև իրավական սահմանափակումները և պետական գաղտնիքի դրույթները թույլ չեն տալիս խոսել։ Վարագույրը բացվում է այն պահին, երբ նախկին պաշտոնյան այլևս չունի սահմանափակող որևէ ինստիտուտ։ Կարապետյանի դեմ այժմ կիրառվող մեթոդները՝ քրեական գործեր, մեդիա արտահոսքեր, հին պատմությունների նոր փաթեթավորում, նույն գործիքակազմն է, որը կիրառվում է շատ երկրների դեպքում, երբ պետք է լռեցնել տվյալների կրողին։

Որպես վերջաբան. ինչպես արդեն գրել էինք, մինչ այդ իշխանությունը արդեն անտրամաբանական քրեական գործով թիրախավորել էր Արշակ Կարապետյանին՝ նրա կողմից, որպես ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, իբր իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը ավարտին հասցնելով: Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, թե իբր Արշակ Կարապետյանը մարտական դիրքը թողնելու վերաբերյալ բանավոր հրաման է տվել, որի հետևանքով հակառակորդը 2021 թ. մայիսի 17-ին դիրքավորվել է այդ դիրքում:

Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ԳՇ պետի առաջին տեղակալի նկատմամբ, որն ի պաշտոնե ոչ մի իրավասություն չէր կարող ունենալ նման հրաման տալու, առավել ևս, որ նա այդ ժամանակ համակարգում էր թիկունքային աշխատանքները: Ավելին, այդ կարգի բանավոր հրաման տալու իրավունք որևէ մեկը չունի. անհրաժեշտ է ԳՇ պետի կամ պաշտպանության նախարարի հրամանը, այն էլ՝ գրավոր: Ի դեպ, այդ ժամանակ ԳՇ պետը եղել է Արտակ Դավթյանը, իսկ պաշտպանության նախարարը՝ Վաղարշակ Հարությունյանը: Հետաքրքիր է, որ ոլորտի գլխավոր պատասխանատուին, այսինքն՝ պաշտպանության նախարարին իրավապահները փաստորեն որևէ հարց չունեն, քանի որ խոսքը Նիկոլ Փաշինյանի «սրտի զինվորականի» մասին է: Ավելին, Վաղարշակ Հարությունյանը դրանից հետո մինչև 2024 թվականը զբաղեցրել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Փոխարենը քրեական վարույթ է նախաձեռնվել մի մարդու դեմ, որը, կրկնենք, ի պաշտոնե չէր կարող նման հրաման տալ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութ
Ամենադիտված