Վարորդները՝ ծնելիություն խրախուսող․ ֆոտո
ՀասարակությունՄայրաքաղաքի երթուղային տաքսիներում «Հեռախոսով ճաշ չեփել» կամ՝ «հեռախոսով կյանք չպատմել» ու վարորդներին նյարդայնացնող, ուշադրությունը շեղող երևույթները կանխող այլ գրառումներն արդեն սովորական են դարձել: Կան նաև վարորդներ, ովքեր, գուցե մենեջմենթից ելնելով կամ ծնելիությունը խթանելու ցանկությունից դրդված, հղիների երթեւեկելն անվճար են դարձրել: Ի դեպ, «21» երթուղային տաքսուց քիչ հղիներ չեն օգտվում, քանի որ երթուղագիծն անցնում է ծննդատան եւ պոլիկլինիկայի մոտով:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
