Հայերեն

Բաքուն ցայտնոտի մեջ է

Աշխարհ

«Փաստ» օրաթերթը գրում է.
Որքան էլ հակառակորդ երկիր լինի, բայց Բաքվի, իրենց արտահայտությամբ, «ադրբեջանական երիվարի» համառությունը հիացմունքի է արժանի: Քարոզչական դաշտում Հայաստանի նկատմամբ ունեն հստակ մշակված ծրագիր, որն անշեղորեն առաջ են տանում:
Մինչև աշուն ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կդադարեցնի իր գործունեությունը: Ադրբեջանն օգտվել էր կոնսեսուսի իրավունքից և ԵԱՀԿ–ին պարտադրել փակել գրասենյակը: Որպես պատճառ` ադրբեջանական կողմը նշել էր այն, որ այդ կառույցի երևանյան գրասենյակը չարաշահում է իր լիազորությունները և ականազերծում իրականացնում ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև ադրբեջանական «գրավյալ» տարածքներում` դրանով իսկ միջամտելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Իսկ քանի որ կառույցի կանոնադրության համաձայն` գրասենյակները հակամարտություններին միջամտելու իրավունք չունեն, հետևապես երևանյան գրասենյակը ոտնահարել է կանոնադրությունը, ուստի պետք է դրա գործունեությունը դադարեցնել:
Եվ Բաքուն հասավ իր նպատակին: Գրասենյակը փակվեց:
Ու հիմա իրենց համար նոր բացահայտում են արել: Հայաստանի սահմանամերձ շրջաններում ականազերծման աշխատանքներ իրականացնելու է ՆԱՏՕ–ի «Վստահության հիմնադրամը»: Այս լուրը, որի մասին, ի դեպ, հայկական կողմը հայտարարել էր դեռ գարնան սկզբին, աղմուկի նոր ալիք է բարձրացրել: Դեռ մարտին հայկական կողմը նշել էր, որ Հայաստանն ու ՆԱՏՕ–ն ստեղծում են «Վստահության հիմնադրամ», որի միջոցով իրականացվելու է երկու ծրագիր՝ ծառայությունից դուրս եկած զրահամեքենաների ոչնչացում և սահմանամերձ շրջաններում հումանիտար ականազերծում:
«Հարցն այն է՝ արդյո՞ք ծրագիրը վերաբերելու է բուն Հայաստանի սահմանամերձ շրջաններին, թե նաև Երևանի կողմից «բռնազավթված» տարածքներին»,– հարց է բարձրացնում ադրբեջանական կողմը: Այդ առթիվ նրանք նույնիսկ հարցում են ուղարկել ՆԱՏՕ–ի գրասենյակ, թեև, իրենց խոսքով, դեռ պատասխան չեն ստացել: «Սակայն կարևոր չէ, թե կոնկրետ որտեղ տեղի կունենա ականազերծման գործընթացը, հարցն այն է, որ այդ պրոցեսը ուսուցողական կլինի հայ սակրավորների համար, ովքեր հետագայում կարող են ականապատել Ադրբեջանի «բռնազավթված» տարածքները»,– գրել է ադրբեջանական պարբերականներից մեկը:
Ի դեպ, Ադրբեջանում նույնպես գործում է ՆԱՏՕ–ի «Վստահության հիմնադրամ»: Եվ այն Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալության (ANAMA) հետ համատեղ ականազերծման աշխատանքներ է կատարում այդ երկրի տարածքում արդեն մի քանի տարի շարունակ: Բայց այս փաստը Բաքվին այնքան էլ չի մտահոգում: Կարևորը, որ հայկական կողմում նման գործողություններ չլինեն:
Ուստի ելնելով ԵԱՀԿ գրասենյակին առնչվող պատմությունից՝ պետք է ակնկալել, որ առաջիկայում Ադրբեջանը հանդես կգա կամ Հայաստանում «Վստահության հիմնադրամի» փակման առաջարկով, կամ էլ գուցե գնան ավելի հեռուն ու պահանջեն դադարեցնել ՆԱՏՕ–ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (IPAP), որի շրջանակներում կազմակերպվում է Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությունը:
Իսկ իրավիճակի անհեթեթությունն այն է, որ նրանք կարողանում են նմանատիպ հարցերը բարձրացնել ամենաբարձր ատյաններում: Եվ վերջիններս էլ ստիպված են լինում պատասխանել, ու հարցը դառնում է օրակարգային: Իսկ այդ ընթացքում մեր դիվանագիտական ղեկավարությունը մտածում է՝ ում որ երկրում դեսպան նշանակի, որ ընտրություններում ներդրած ջանքերը ըստ արժանվույն գնահատի:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ամենադիտված