Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությnւնը մոտենում է հնարավոր շրջադարձային կետի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առկա պառակտման ֆոնին. Bloomberg
ԱմենաընթերցվածՌուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը մոտենում է հնարավոր շրջադարձային կետի՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև առկա պառակտման ֆոնին, հաղորդում է Bloomberg-ը՝ РБК-ի փոխանցմամբ։
Գործակալության տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները մտահոգված են Ռուսաստանի հետ համատեղ մշակված խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցելու ԱՄՆ-ի փորձերով, ինչը խաթարել է Սպիտակ տան նկատմամբ վստահությունը և առաջացրել «գոյության հարցեր». կկարողանա՞ Եվրոպան պաշտպանվել, եթե ՆԱՏՕ-ն փլուզվի։