Հայաստանում ստեղծվում է հակակոռուպցիոն նոր մարմին․ «ինկվիզիցիա» իշխանության ներսում
ՔաղաքականությունԱռաջին / Հայաստանոմ ստեղծվում է հակակոռուպցիոն նոր մարմին, որը, ըստ իշխանության, պետք է լինի անկախ: Այդ մարմինը փաստորեն փոխարինում է այն հակակոռուպցիոն խորհրդին, որը ստեղծվեց 2015 թվականի փետրվարին, և որը գլխավորեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այդ խորհուրդը ստեղծվեց ԱՄՆ կառավարության աջակցությամբ, թեև մոտ երկու տարի անց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց, որ մարմինը չի եղել արդյունավետ, և այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը խոստացված 750 հազար դոլար աջակցությունից տրամադրել է միայն 2 տոկոսը:
Այժմ ստեղծվում է նոր կառույց, որը իրավականորեն ունի այլ կարգավիճակ, որն ըստ դրա մասին օրինագծի՝ լինելու է անկախ, և որը ձևավորվում է բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիման վրա: ԱՄՆ-ն ու Եվրամիությունն այժմ էլ հույսով սպասում են այդ հանձնաժողովի ստեղծմանը:
Դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս է երկրում գործելու հակակոռուպցիոն անկախ կառույց, եթե չկա դատական անկախ համակարգ: Կարո՞ղ է հակակոռուպցիոն որևէ կառույց լինել արդարադատությունից, արդարադատության համակարգից վեր: Եթե կարող է, ապա այստեղ, մեղմ ասած, տարօրինակ կլինի խոսել իրավական, ժողովրդավարական պետության մասին: Ժողովրդավարական պետությունն առաջին հերթին անկախ արդարադատությունն է: Եթե չկա անկախ արդարադատություն, էլ ի՞նչ անկախ կառույցի մասին կարող է լինել խոսքը:
շարունակությունը՝ կայքում