Աշխարհահռչակ «Lacoste»-ն հոլովակ Է նկարահանել հավերժական սիրո մասին
LifeLacoste ֆրանսիական ընկերությունը ներկայացրել Է գովազդային հոլովակ, որը նվիրված Է սիրուն՝ առաջին հայացքից: Տեսահոլովակը հրապարակված Է YouTube-ում: Ըստ սյուժեի, գլխավոր հերոսները բախվում են կառամատույցի վրա, բայց նրանք կրկին կկարողանան հանդիպել միայն գրեթե հարյուր տարի անց:
Միակ իրը, որը գրեթե չի փոխվում այդ բոլոր տարիների ընթացքում, ֆիրմային բեժագույն պոլոն Է:
Lacoste-ն արտադրում Է հագուստ, պարֆյումերիա, ակնոցներ, ժամացույցներ և կաշվե արտադրանք: Բրենդի լոգոտիպը կանաչ կոկորդիլոսի պատկերն Է: Մինչեւ 2012 թվականն ընկերությունը վերահսկում Էր Լակոստների ընտանիքը, այնուհետև ապրանքանիշի բաժնետոմսերի 93,3 տոկոսը վաճառվել Է Maus Frere շվեյցարական խմբին: