Տղամարդը տուգանվել է ֆեյսբուքյան «like»-ի համար
ԱշխարհՇվեյցարիայի բնակիչը պատմության մեջ առաջին անգամ տուգանվել է «Facebook» սոցիալական ցանցում «լայք» դնելու համար։ Ցյուրիխի դատարանը մեղադրական դատավավճիռ է ներկայացրել 45-ամյա տղամարդուն և պարտադրել է վճարել 4,100 դոլարի տուգանք։
Ըստ «The Local Switzerland»-ի, դատապարված տղամարդը 2015 թվականին «լայք» էր դրել ակտիվիստների մեկնաբանությանը, որտեղ Կենդանիների պաշտպանության ասոցիացիայի ղեկավար Էրվին Քեսլերին մեղադրում էին ռասիզմի և հակասեմականության մեջ։
Ի պատասխան դրան Քեսլերը դատական հայց էր ներկայացրել մեկնաբանություն գրողների և դրանց «լայք» դնողների դեմ՝ պատճառաբանելով, որ «լայք»-ը օգնում է մեկնաբանությանը ավելի տեսանելի դառնալ։
Դատավորը նաև նշել է, որ «լայք»-ը նշանակում է նաև հավանություն տալ, ինչից կարելի է ենթադրել, որ օգտատերը համաձայն է վիրավորական մեկնաբանության հետ։