Թրամփը՝ ղարաբաղյան հակամարտության մասին
ԱշխարհՄիացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ ժողովրդավարության զարգացման, դատական համակարգի բարեփոխման հարցերի շուրջ: Ինչպես հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը, այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձում, որն ուղղված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Բաքվում անցկացվող «Caspian&Gas 2017» միջազգային ցհամաժողովի մասնակիցներին:
Թրամփը նաև նշել է, որ Վաշինգտոնը արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, ինչը խաղաղություն և կայունություն կապահովի տարածաշրջանում:
ԱՄՆ նախագահի ուղերձում նշվում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հակված մնալ «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործմանը:
«Բարձր եմ գնահատում Ադրբեջանի դերը գլոբալ անվտանգության աջակցման գործում, ինչպես նաև էկոնոմիկայի դիվերսիֆիկացմանն ուղղված ջանքերը»,-մատնանշել է ամերիկացի նախագահը: