Հայերեն

«Միայն թե մի հարցրեք «մինչեւ ե՞րբ»։ Այդ հարցի պատասխանը հեշտությամբ կարելի է գտնել 300 դրամանոց չինական կալկուլյատորի օգնությամբ»․ «ՉԻ»

Տնտեսություն

Հայաստանում հուլիսին արձանագրված 4,3 տոկոսանոց տնտեսական անկումը շատերին զարմացրեց։ Ու թեեւ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին որեւէ մեկը լրջորեն չի հավատում, բայց ամեն դեպքում շատերն էին տարակուսած` մի՞թե ԱՎԾ-ն ալարել է թվեր նկարել, կամ գուցե Ստեփան Մնացականյա՞նն է ինչ-ինչ պատճառներով նեղացած եղել կառավարությունից ու որոշել է վատություն անել Հովիկ Աբրահամյանին։

Այսպես թե այնպես` հրապարակված թվերն էական չեն։ Ուրիշ մարդ չի, մեր ԱՎԾ ղեկավարն է, վաղը-մյուս օրը վրան մի քիչ կբարկանան կամ ինչ-որ ձեւով կսիրաշահեն` եկող ամսվա համար փայլուն ցուցանիշներ կնկարի։ Բայց քանի որ անկումն արդեն արձանագրվել է` մերձիշխանական շրջանակները սկսեցին բացատրություններ փնտրել։
Եվ իհարկե` գտան։ Տնտեսական աղետալի ցուցանիշների պատճառը, պարզվում է, ապրիլյան պատերազմն էր (որի հետեւանքով զբոսաշրջիկների հոսքը նվազեց) եւ ՊՊԾ գնդի գրավումը (որի պատճառով տնտեսական կյանքն իբր ժամանակավորապես կաթվածահար էր եղել)։
Մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է։ Ոչ թե տնտեսության անկումն է տեղի ունեցել ապրիլյան պատերազմի եւ հուլիսյան դեպքերի պատճառով, այլ այդ դեպքերն են տեղի ունեցել տնտեսության աղետալի վիճակի պատճառով։ Դատեցեք ինքներդ։ Եթե Հայաստանի տնտեսությունն այս վիճակում չլիներ, հայկական բանակը զինված կլիներ ժամանակակից սպառազինությամբ (եւ ոչ թե կմնար «80-ական թվականների զենքի» հույսին ու ապարդյուն 200 միլիոն դոլար կմուրար), շփման գծում ոչ մի բանի կարիք չէր զգացվի, ադրբեջանցիներն էլ չէին համարձակվի լայնամասշտաբ պատերազմ սկսել։ Եթե Հայաստանի բնակչության սոցիալական վիճակն այսքան աղետալի չլիներ` «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններն այսպիսի արձագանք չէին ունենա, եւ ընդհանրապես` որեւէ խմբավորում չէր գնա այդպիսի քայլի։ Մի խոսքով` ապրիլյան եւ հուլիսյան իրադարձությունները տնտեսական ծանր վիճակի ոչ թե պատճառն են, այլ հետեւանքը։ Պատճառն իշխանություններն են` իրենց բացառիկ ապաշնորհությամբ ու բացառապես սեփական գրպանի համար աշխատելու մոլուցքով։
Մի խոսքով` արատավոր շրջան է ստեղծվել։ Ինչքան սոցիալ-տնտեսական իրավիճակը վատանա, այնքան նորանոր «ապրիլյան պատերազմներ» ու «Սասնա ծռեր» են լինելու, ինչքան այդպիսի բաներ լինեն` այնքան տնտեսության վիճակն ավելի է ծանրանալու, եւ այսպես շարունակ։ Միայն թե չհարցնեք` «մինչեւ ե՞րբ»։ Այդ հարցի պատասխանը հեշտությամբ կարելի է գտնել 300 դրամանոց չինական կալկուլյատորի օգնությամբ։ Պետք է ընդամենը Հայաստանի բնակչության թիվը բաժանել ամեն տարի երկրից արտագաղթողների թվի վրա, եւ վերջ։ Ու թվաբանական մանիպուլյացիաներն այս դեպքում չեն օգնի։ Սա էլ հո աղքատության ցուցանիշը չէ, որ պաշտոնապես արձանագրվի, թե բա գիտե՞ք, թեեւ Հայաստանում սպառողական զամբյուղի արժեքը մոտ 67 հազար դրամ է, բայց աղքատ են համարվում միայն 45 հազար դրամից պակաս եկամուտ ունեցողները։ Այսինքն` կիսասոված մարդն աղքատ չի համավում, միայն լրիվ սովածն է աղքատ համարվում։ Իսկ լրիվ սովածները բնակչության ընդամենը 30 տոկոսն են կազմում։ 
Մտածո՞ւմ են արդյոք Հայաստանի իշխանություններն այս իրավիճակը փոխելու մասին։ Ճիշտ հակառակը` նրանք մտածում են բացառապես այն մասին, թե ինչպես անեն, որ ոչինչ չփոխվի։ Նրանց բոլոր գործողություններն ուղղված են ստատուս-քվոյի պահպանմանը։ Ե՛վ Ղարաբաղի հարցում, ե՛ւ ներքաղաքական կյանքում («առնվազն տեսանելի ապագայում դեպի իշխանություն տանող ճանապարհն անցնելու է Մելիք-Ադամյանով»), ե՛ւ տնտեսական կյանքում («բա ուզում եք Հայաստանի նման փոքր երկրում տասը հոգի շաքարավազ ներկրի՞»)։ Դրա համար էլ որեւէ նշանակություն չունի, թե «տնտեսական ակտիվության» ինչ ցուցանիշներ կնկարի ԱՎԾ-ն, ում հրահանգով կամ ինչ «մելկի» նկատառումներով։ Ժողովուրդն իր «տնտեսական ակտիվությունն» արտահայտում է երկրից արտագաղթելով, ու քանի դեռ իշխանությունները կարողանում են բոլոր հարցերում պահպանել ստատուս-քվոն` դա շարունակվելու է։

«Չորրորդ իշխանություն»

 

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի Հայաստանը
Ամենադիտված