Հայերեն


Նոր ցուցադրությամբ եզրափակվեց Գեղարվեստական տպագրության Երևանյան Միջազգային Բիենալեն

Հասարակություն

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի Կազմկոմիտեն 2025թ.-ի սեպտեմբերի 5-ից «ՀայԱրտ» ժամանակակից արվեստի կենտրոնում ներկայացնում են Հայաստանում կերպարվեստի բնագավառում իր ծավալով և տարածաշրջանում միակ, արդեն իսկ միջազգային լայն ճանաչում վայելող «Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025»-ը, որի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նախօրեին «ՀայԱրտ» Կենտրոնում: 

Միջոցառման հյուրերի շարքում էին՝ ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատան մշակութային կցորդ Լարիսա Շնայդերը, Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Դեյվիդ Թյուրսը, Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրեն Ադամ Արմանսկին, Հայ Կամավորների միության տնօրեն Արինա Զոհրաբյանը:

Փակման հանդիսությունը վարում էր փիլիսոփա, հաղորդակցությունների ոլորտի փորձագետ Ալեքսանդր Պլատո Հակոբյանը: Երաժշտական կատարումներով հանդես եկավ երևանյան լավագույն երաժշտական նախագծերից մեկը` «Dialog project»-ը, որի հիմնադիրն է շեփորահար Տիգրան Սուչյանը: 

«Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025»-ին ներկայացված են գեղարվեստական տպագրության ոլորտում ստեղծագործող 48 երկրի 213 փորագրանկարչի 423 գեղարվեստական տպագրության տարատեսակ տեխնիկաներով և ոճերով կատարված փորագրանկար, որոնց հանդիսատեսը կարող է ծանոթանալ մինչեւ հունվարի 10-ը`այցելելով «ՀայԱրտ» կենտրոն:  

Դեռեւս սեպտեմբերի 6-ին և 7-ին, միջազգային ժյուրիի անդամներն՝ ավարտական քննարկման արդյունքում, ընտրեցին մրցանակակիրներին և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը՝ սեպտեմբերի 9-ին, հանձնեցին` Գլխավոր, Առաջին, Երկրորդ, Երրորդ, Չորրորդ մրցանակները։

ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ`

Գլխավոր մրցանակ՝ Անաիս Շաղա (Ֆրանսիա)
Առաջին մրցանակ՝ Ակիմիտսու Տամավակե (Ճապոնիա), Քշիշտոֆ Տոմալսկի (Լեհաստան)
Երկրորդ մրցանակ՝ Վեյ Ջինգ Յանգ (Չինաստան), Տիագո Մոդեստո (Բրազիլիա)
Երրորդ մրցանակ՝ Անի Իվանյան (Հայաստան)
Չորրորդ մրցանակ՝ Արմին Վալիպուր (Իրան)

Հատուկ ուշադրության արժանացած միջազգային փորագրանկարիչներին շնորհվեցին ՊԱՏՎՈԳՐԵՐ`

Նատտակամոն Թանգթանաֆոնգ (Թաիլանդ)
Մարիա Գուրիխինա (Իսպանիա)
Վիկտորիա Կոսիեկ (Լեհաստան)
Ալբերտ Պեմա (Ֆրանսիա)
Յի Վեյ (Չինաստան)
Լուկաշ Կոնիուշի (Լեհաստան)
Սալման Թահերի (Իրան)
Եկատերինա Սմիրնովա (Ռուսաստան)
Մարեկ Զայկո (Լեհաստան)
Ինե Սերգեյան (Հայաստան)
Սյուզան Օգստրուպ (Դանիա)
Բագրատ Արազյան (Սլովենիա)
Ռիտա Վանդևորստ (Բելգիա)
Հասան Զահրեդին (Լիբանան)
Մեհդի Թավայի Համիդի (Իրան)

«Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025-ի» շրջանակում «ՀայԱրտ» Կենտրոնում կայացան մի շարք միջոցառումներ, ուղղված գեղարվեստական տպագրության զարգացմանը և տեղական ու միջազգային արվեստագետների համագործակցության խթանմանը։ 

«Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025»-ի շրջանակում սեպտեմբերի 12-13-ին Հայաստանում և տարածաշրջանում երկրորդ անգամ միջազգային փորձագետների ներկայությամբ կայացավ «Տպագրությունից պիքսել արվեստ, արհեստական բանականություն և արդյունաբերություն» Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային Համաժողովը։

Բանախոսներն էին՝  Փոլ Կատանիզե (ԱՄՆ), Լիզա Դ. Արչիջյան (ԱՄՆ), Գաուտամ Բաներջի (Հայաստան), Դարիա Ֆետիսովա (Ռուսաստան), Մարտինա Պաչե (Իտալիա), Մարա-Յոհաննա Կյոլմել (Գերմանիա), Արմեն Տեր-Մկրտչյան (Հայաստան), Ֆիլիպ Բուանար (Ֆրանսիա), Էլիզա Գրեմմո (Իտալիա), Հիդեակի Օգավա (Ավստրիա), Ալբենա Բաևա (Բուլղարիա), Գարեգին Մարտիրոսյան (Հայաստան), Ռուբեն Մալայան (Հայաստան), Թրուդե Գոմնես Ուգելստադ (Նորվեգիա), Դոկտոր Ահմադ Վակիլի (Իրան), Ժան-Պիեռ Տանգի (Ֆրանսիա), Մաշինկա Ֆիրունց Հակոբյան (ԱՄՆ), Ալեքսանդրա Գիլիամս (Ֆրանսիա), Ադրիանո Տենորե (Իտալիա), Միքայել Պետրոսյան (Հայաստան), Դոկտոր Յան Լյոհման Ստեֆենսեն (Դանիա), Աննա Մնացականյան (Հայաստան), Գևորգ Պողոսյան (Հայաստան), Էննի Դավթյան (Հայաստան), Դոկտոր Էմիլի Լ. Սփրատ (ԱՄՆ), Էնդրյու Դեմիրջյան (ԱՄՆ), Շառլոտ Քենթ (ԱՄՆ), Քրիստիան Ջ. Սավինի (ԱՄՆ), Դոկտոր Յան Տագե Կյուլինգ (Գերմանիա), Սոնա Հարությունյան (Հայաստան):

«Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025-ի» շրջանակում՝ Բիենալեի Կազմկոմիտեն, համագործակցելով «ՀայԱրտ» Կենտրոնի, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հետ, նույն օրը` մեծ հանդիսավորությամբ բացեց «Համագործակցություն մրցակցության փոխարեն. Տեսողական նամակներ» խմբային ցուցադրությունը, որը կգործի մինչեւ հունվարի 10-ը:

Նախագծի հեղինակը և համադրողը՝ Վազօ/Վազգեն Պահլավունի-Թադևոսյանն է, համակարգողները` Սարգիս Հովհաննիսյանը, Մարիա Մատինյանը: 

Նամակները նախ և առաջ ենթադրում են բառեր` մտքերի փոխանակում: Բառերի փոխարեն արվեստագետները նախընտրել են հեռահաղորդակցվել իրենց ստեղծագործությունների միջոցով: Գտնվելով աշխարհի տարբեր վայրերում` այսպիսով հնարավոր է լինում կիսվել և համատեղ աշխատել միևնույն գործի շուրջ: Յուրաքանչյուր արվեստագետ, ստեղծագործելով արվեստի տարբեր տեխնիկաներ, զգուշորեն ներթափանցում է մյուսի տարածք՝ ավելացնելով իր ինքնատիպ ձեռագիրը։ Նպատակը տարբեր նշանների, ուղերձների միջոցով ստանալ վիզուալ պատմություններ, նոր իրավիճակներ և ամբողջություն:

«Համագործակցություն մրցակցության փոխարեն. Տեսողական նամակներ» խմբային ցուցադրությունը հնարավորություն է միավորելու արվեստագետների 9 երկրներից՝ Հայաստան, Գերմանիա, Ֆրանիսա, Էկվադոր, Մեքսիկա, Իրան, ԱՄՆ, Իտալիա, Իսպանիա։

Մասնակից արվեստագետներ՝ Պետեր Հյոլշեր, Դիտմար Բոնեն, Արչի Գալենց, Քարտաշ Օննիգ, Միքայել Օհանջանյան, Մարտին Օգսբուրժե, Վիրժինի Շեվիյոն, Գևորգ Սարգսյան (Ճալա), Հայկ Ադամյան, Քրիստան Սանտես, Իզաբել Ժաքե, Ռուի Շաֆես, Մարիա Մատինյան, Վահան Մաթևոսյան, Չեմա Չինո, Արմեն Ջանոյան, Միսակ Մաղաքյան, Կլեո Տաբակյան, Էքհարդ Ֆուքս, «Ռոյ Լիխտենշտայն», Պաոլա Ալբորգեթի, Ռաքել Ռո, Մաթիաս Վեհներ, Աշոտ Հարությունյան, Սարգիս Հովհաննիսյան, Ցոլակ Թոփչյան, Կարեն Բարսեղյան, Զաքարի Վինսենտ, Մկրտիչ Մաթևոսյան, Լեյլա Միրզախանի, Լուսիա Ֆալկոնի, Սեսիլ Պաժես, Արտուշ Կոշտոյան,Ելենա ֆոն Հեսսեն, Ջինո Լուչենտե, Սաբինե Բռեթշնայդեր, Տերեզա դե Առտինյանո, Ուլրիկե Մունդ, Նինա Մալեր, Վազօ / Վազգեն Պահլավունի-Թադևոսյան, Մերի Մուն:

Ոչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցԲանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՆոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. ՄեսիՇքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ըՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԻսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԿիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
Ամենադիտված