Սկանդալ է հասունանում
BlogԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը facebook-ի իր էջում գրում է,որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում նոր սկանդալ է հասունանում։
«ԱՄՆ պետական «USAID» գործակալությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ թուրքական կազմակերպությունները, որոնց միջոցով ԱՄՆ-ն մարդասիրական օգնություն էր ուղարկվում Սիրիա, տարիներ շարունակ թալանել են ծրագրի փողերը:Բացահայտումից հետո բոլոր իրականացվող ծրագրերը կասեցվել են։ Փաստորեն Թուրքիան մի ձեռքով Սիրիան դարձնում է արյան ծով, մյուսով՝ թալանում է մարդասիրական օգնությունը, որը ուղարկում է ԱՄՆ-ից», – ասված է նրա գրառման մեջ։
Նշելով, որ սա նոր սկանադալ է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում՝ միեւնույն ժամանակ նա վստահություն է հայտնում, որ «թուրքերը սա էլ են մարսելու»։