Հայերեն

Սլոտը խոսել է Սալահի հետ կոնֆլիկտի մասին

Սպորտ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը Չեմպիոնների լիգայի շրջանակում «Ինտերի» դեմ արտագնա խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Մամուլի ասուլիսի հիմնական թեման Մոհամեդ Սալահի բացակայությունն էր և նրա վերջին աղմկահարույց հայտարարությունները։

Սլոտը հաստատել է, որ եգիպտոսցի հարձակվողը չի մեկնել Միլան և չի մասնակցի հանդիպմանը։

«Մենք նրան տեղեկացրել ենք, որ նա չի մեկնում մեզ հետ: Դա եղել է մեր միակ հաղորդակցությունը։ Իհարկե, մինչև շաբաթ օրը մենք շատ ենք խոսել, բայց «Լիդսի» դեմ խաղից հետո մեր շփումը սահմանափակվել է միայն դրանով»,- նշել է մարզիչը։

Անդրադառնալով Սալահի՝ «հարվածի տակ դնելու» (thrown under the bus) մասին մեկնաբանությանը, Սլոտն ասել է. «Միակ մարդը, ով կարող է պատասխանել այդ հարցին, հենց Մոն է։ Ես կարող եմ ենթադրություններ անել, բայց չեմ կարծում, որ այս պահին դա ճիշտ կլինի։ Անկեղծ ասած, դժվար է ասել, թե ում նկատի ուներ նա»։

Մարզիչը չի կարծում, որ իր և ֆուտբոլիստի հարաբերությունները վերջնականապես խզվել են, սակայն ընդգծել է թիմային կարգապահության կարևորությունը.

«Նա իրավունք ունի զգալ այն, ինչ զգում է։ Ես նախկինում նման բան չեմ զգացել, քանի որ նա միշտ հարգալից է եղել իմ անձնակազմի և թիմակիցների նկատմամբ և շատ ջանասիրաբար է մարզվել։ Ուստի, ինձ համար անակնկալ էր լսել նրա մեկնաբանությունները խաղից հետո։ Նա կարող է ունենալ իր կարծիքը, բայց իրավունք չունի դա կիսել մամուլի հետ… Ճիշտ է, նա ունի խոսելու իրավունք, բայց մեր խնդիրն էլ դրան արձագանքելն է, և մեր արձագանքը հստակ է․ նա այսօր մեզ հետ չէ»։

Հարցին, թե արդյոք Սալահը խաղացել է իր վերջին խաղը «Լիվերպուլի» կազմում, Սլոտը պատասխանել է.

«Գաղափար չունեմ, այս պահին չեմ կարող պատասխանել այդ հարցին»:

Սլոտը բացատրել է, որ Սալահին պահեստայինների նստարանին թողնելը պայմանավորված էր տակտիկական նկատառումներով և թիմի վերջին անհաջողություններով։

«Մենք խնդիրներ ունեինք մրցակիցների խաղային պլանների դեմ, հատկապես երբ նրանք օգտագործում էին երկար փոխանցումներ։ Ես փորձել եմ լուծումներ գտնել։ «Լիդսի» դեմ որոշեցի խաղալ 4-4-2 «շեղանկյուն» սխեմայով՝ աջից Ուգո Էկիտիկեի, իսկ ձախից՝ Կոդի Գակպոյի մասնակցությամբ, կենտրոնում՝ Ֆլորիան Վիրցն էր։ Ես կարող էի աջ եզրում խաղացնել Մոյին, բայց ընտրեցի Ուգոյին»։

Խոսելով առաջիկա մրցակցի մասին՝ Սլոտը գովեստով է արտահայտվել «Ինտերի» և նրանց գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուի հասցեին.

«Մենք դիմակայելու ենք շատ ուժեղ թիմի։ Նրանք վերջին երեք մրցաշրջաններում մեծ ուժ են ներկայացրել Չեմպիոնների լիգայում։ Կիվուի գլխավորությամբ թիմը պահպանել է նախկին խաղաոճը՝ ագրեսիվ պրեսինգ և պաշտպանությունում հստակ գործողություններ։ Կիվուն հիանալի պաշտպան էր, ով լավ էր խաղում գնդակով, և այդ հատկանիշները տեսանելի են նաև նրա գլխավորած թիմում»։

Անդրադառնալով Ֆեդերիկո Կիեզային և Իտալիայի հավաքականում նրա բացակայությանը, Սլոտը նշել է.

«Ես ուրախ եմ տեսնել, որ Ֆեդերիկոն ֆիզիկապես շատ ավելի լավ վիճակում է, քան անցյալ մրցաշրջանում։ Իտալիայի հավաքականի մարզչի որոշելիքն է՝ հրավիրել նրան, թե ոչ, բայց ինձ դուր է գալիս նա և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես անձնավորություն»։

«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Դիլիջանը փոփոխությունների շեմին․ կարո՞ղ է զբոսաշրջության աճը փոխել քաղաքի տնտեսությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար
Ամենադիտված