Ախալքալաքում հայ աղջկա դիակ է հայտնաբերվել
ԱշխարհԱխալքալաքում ազգությամբ հայ աղջկա դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Tert.am-ը, որի հետ զրույցում դեպքի վայր ժամանած Ախալքալաքի բնակիչ Արթուր Վարդանյանն ասել է, որ երեկ երեկոյան մոտ 40 մետր բարձրություն ունեցող «Թումաս» կամրջի տակ քաղաքացիներն աղջկա դի են նկատել և տեղեկացրել ոստիկանությանը։
«Բացի իրավապահներից, բազմաթիվ քաղաքացիներս ևս այցելեցինք դեպքի վայր։ Մոտ 18-20 տարեկան աղջիկ էր մահացածը։ Տեղում ականատեսներն ասում էին, որ աղջիկը վերջին մի քանի օրերին անհետացել էր»,- ասաց Վարդանյանը։ Նրա խոսքով՝ աղջկա ընտանիքը դեպքից առաջ դիմել է նաև ոստիկանություն, նա որոնվել է որպես անհետ կորած։
Դեպքի առնչությամբ Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ աղջկա ինքնությունը պարզվել է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով,այն է՝ ինքնասպանության դրդելը:
«Ուզունյան Ա.-ի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նախնական տվյալներով՝ աղջկա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- հայտնեցին Վրաստանի ՆԳՆ-ից։