Ռուսաստանը մտադիր է նպաստել ՀԱՊԿ-ի ներուժի և հեղինակության ամրապնդմանը. Լավրով
ԱշխարհՌուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հաջորդ տարի նախագահության ընթացքում կնպաստի կազմակերպության ներուժի և միջազգային ասպարեզում դիրքերի ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դաշնության խորհրդում կառավարական ժամի ընթացքում։
«Հաջորդ տարի Ռուսաստանը կնախագահի ՀԱՊԿ-ում: Մենք հանձնառու ենք մեր դաշնակիցների հետ սերտ համագործակցությանը՝ այս կազմակերպության ներուժի և միջազգային դիրքի ամրապնդման շահերից ելնելով՝ որը տարածաշրջանային կայունությունը պահպանելու հուսալի մեխանիզմ է», - նշել է Լավրովը։