Սերժ Սարգսյանի եղբայրը՝ ռեստորանում․ լուսանկարներ
Հասարակություն«Հրապարակը» գրում է․
Սերժ Սարգսյանի եղբոր` հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանի սիրելի ժամանցի վայրերից է նաեւ «Դերիան» ռեստորանը: Նախագահի եղբայրը օրերս այցելել է այդ ռեստորան, մասնակցել կերուխումի, նաեւ` լուսանկարվել: Ի դեպ, այդ ռեստորանը շատերի սիրելի վայրն է, այդտեղ պարբերաբար կարելի է տեսնել թե պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների, թե շոու բիզնեսի մարդկանց եւ այլ հայտնիների:
Նշենք, որ «Դերիան» ռեստորանը բացվել է 2016թ մարտին: Իսկ դրանից առաջ Սիրիայից Հայաստան տեղափոխված Ազըլեան եւ Համալեան ընտանիքները 2013 թվականի հոկտեմբերին Տերյան 89/2 հասցեում բացել էին «Տերյան քեբաբ»: Այս երկու ռեստորանները ընտանեկան վայրեր են, որտեղ հարմարավետ գներով կարող եք գտնել համեղ ուտելիք, բարեկիրթ սպասարկում: