Հայերեն

Վաշինգտոնյան հուշագիրը. անորոշ ճանապարհ դեպի վտանգավոր ճակատագիր

Քաղաքականություն

Վաշինգտոնում ստորագրված հուշագիրը, որը ներկայացվում է որպես տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկման խոշոր նախաձեռնություն, իրականում ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Հայկական կողմը փաստաթղթում օգտագործում է «Թրամփի ուղի» ձևակերպումը, մինչդեռ Ադրբեջանը նույն բանն անվանում է «Զանգեզուրի միջանցք»։ Այս անվանումների հակասությունը միայն տեխնիկական հարց չէ․ դա հուշում է, որ կողմերը փաստաթուղթը մեկնաբանում են միմյանցից ամբողջովին տարբեր ձևով։ Իսկ եթե համաձայնություն չի կարող կայանալ նույնիսկ անվան շուրջ, ապա ինչպե՞ս է իրականացվելու այդ ճանապարհի գործնական կառուցումը։

Հուշագրի այս անորոշությունը վտանգավոր է՝ հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանի քաղաքական դաշտում խորանում են ճնշումները, իսկ միջազգային գործընկերները՝ հատկապես արևմտյան կառույցները, գրեթե բաց տեքստով հայտարարում են ժողովրդավարական հետընթացի մասին։ Վերջին ամիսներին ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող ճնշումները, բռնի ձերբակալությունները, անարդար դատարանները և ոստիկանության սաստկացած գործողությունները դարձել են միջազգային ուշադրության կենտրոնը։

Արևմտյան դիվանագետների այցերը Հայաստան այլևս ոչ թե պարզապես քաղաքական հետաքրքրություն են, այլ անհրաժեշտ միջամտություն՝ հասկանալու, թե ուր է շարժվում երկիրը և ինչու է կառավարությունը վտանգում ժողովրդավարական ինստիտուտների կայունությունը։ Եվ այստեղ առաջանում է անմիջական կապ․ եթե Հայաստանի կառավարությունը միաժամանակ ստորագրում է անորոշ ու միակողմանի ընթերցման ենթակա փաստաթղթեր, իսկ ներսում ճնշում է սեփական քաղաքացիների ազատությունը, ապա դա ոչ միայն թուլացնում է երկրի միջազգային դիրքերը, այլ ուղղակիորեն նվազեցնում է նրա կարողությունը՝ արտաքին վտանգներին դիմակայելու։

Հայ Առաքելական եկեղեցու դեմ ընթացող արշավն էլ ավելի է ծանրացնում իրավիճակը։ Երբ պետությունը փորձում է խլել իր հարյուրամյակներով գոյություն ունեցող ինքնության հիմքերից մեկը, երբ եկեղեցու հոգևորականների դեմ քրեական գործեր են հարուցվում, իսկ կաթողիկոսի դեմ կազմակերպվում է բաց քաղաքական հարված, դա ոչ միայն ներքին լարվածություն է ստեղծում, այլ դառնում է լուրջ միջազգային խնդիր։ Արևմտյան կառույցները խոսքի, դավանանքի և ինքնության ազատության դեմ ուղղված քայլերը դիտում են որպես հետընթաց մարդու իրավունքների ոլորտում, ինչն արդեն ազդեցություն է ունենում ծրագրերի ֆինանսավորման և համագործակցության մակարդակի վրա։

Այս միջազգային ֆոնի վրա մտահոգիչ է նաև Հայաստանի՝ սեփական պաշտպանունակությունը թուլացնելու անընդհատ հնչող գաղափարը։ Պաշտպանության նախարարը առաջարկում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության տևողությունը, այն դեպքում, երբ Ադրբեջանը միայն մեծացնում է իր ռազմական բյուջեն, զարգացնում բանակը և կառուցում միջազգային ռազմական համագործակցության նոր ուղղություններ։ Եթե Հայաստանը գնում է սեփական ինքնապաշտպանական մեխանիզմները խեղդելու ճանապարհով, ապա դա չի կարող դիտարկվել որպես բարեփոխում։ Ավելի շուտ՝ դա ենթադրում է մի պայման, որն առաջ է քաշվել Բաքվի կողմից և որը կառավարությունը պատրաստ է կատարել։

Սրան գումարվում է սահմանադրական փոփոխությունների գաղափարը, որը ներկայացվում է որպես ազգային ինքնության «արդիականացում»։ Սակայն իրականում փոփոխությունների առանցքում Ադրբեջանի պահանջն է՝ Հայաստանի Սահմանադրությունից դուրս բերել Լեռնային Ղարաբաղին վերաբերվող դրույթները։ Սա ոչ թե տեխնիկական փոփոխություն է, այլ Հայաստանի պետական ինքնության վերափոխման փորձ։ Եթե իշխանությունը համաձայնում է կատարել այս փոփոխությունը, ապա այդ քայլը կդառնա Հայաստանի կողմից վերջին տարիների ամենամեծ քաղաքական զիջումը։

Այս ամենը միասին ձևավորում է այնպիսի իրավիճակ, որտեղ Վաշինգտոնյան հուշագիրը այլևս պարզապես տարածաշրջանային ճանապարհի նախագծի մասին փաստաթուղթ չէ։ Այն դառնում է լայն գործընթացի մաս, որտեղ Հայաստանի կառավարությունը, ներքին և արտաքին ճնշումների խաչմերուկում, գնալով կորցնում է սեփական նախաձեռնողականությունը և ավելի հաճախ իրականացնում է ոչ թե ազգային շահերից բխող, այլ արտաքին պարտադրանքով ձևավորված որոշումներ։

Հայաստանի առջև կանգնած է ընտրություն․
շարունակել անորոշության և վտանգավոր համաձայնությունների միջոցով առաջ շարժվել դեպի ապակայունացում, թե վերանայել այս գործընթացների տրամաբանությունը՝ վերականգնելով ինքնիշխանության, ժողովրդավարության և պաշտպանության առանցքային հիմքերը։

Թրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված