Ղարաբաղի բանակի անսպասելի որոշումն առաջնագծից
ՀասարակությունԼրագիր / Արցախի պաշտպանական բանակը որոշում է կայացրել ամենօրյա ռեժիմով չտրամադրել տեղեկություն սահմանին հրադադարի խախտումների մասին եւ դրանց վերաբերյալ հաղորդել միայն լուրջ միջադեպերի ժամանակ: Որոշման հանրային արձագանքը հարաբերական է: Կան թե ողջունողներ, թե հակառակը՝ դա կարող է առաջնագծից տեղեկատվության սահմանափակում լինել:
Իրականում, գոնե առայժմ չի կարող խոսք լինել սահմանափակման մասին, քանի որ կարծես թե հարցն ընդամենը ամենօրյա ռեժիմով վիճակագրությունը չհրապարակելու մասին է: Ինչ խոսք, հանրության մի ստվար մասի համար սպասելի է նույնիսկ այդ տեղեկատվությունը, հատկապես եթե խոսքը զինծառայողների հարազատների մասին է:
Թե ինչու է Արցախի ՊԲ-ն որոշել այլեւս չտրամադրել ամենօրյա վիճակագրություն, այդքան էլ պարզ չէ: Ինչպես պարզ չէ եւ այն, թե ինչու՞ ներդրվեց ամենօրյա ռեժիմով հրապարակումների այդ պրակտիկան:
շարունակությունը՝ կայքում