Դանակահարություն Երեւանում
ՀասարակությունԱյսօր առավոտյան` ժամը 11.30-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Արտաշիսյան փողոցի 48 շենքում դանակահարություն է տեղի ունեցել:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տղամարդուն դանակահարել է նախկին փեսան: Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին, որ դանակահարության դեպք է գրանցվել, հիվանդանոց է տեղափոխվել 59-ամյա մի տղամարդ:
Իսկ րոպեներ անց «Սուրբ Աստավածամայր. ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1958 թվականին ծնված տղամարդ:
Կա կասկածյալ, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ,- հայտնել է ոստիկանությունից: