Հայերեն


Ինչի կարող են հանգեցնել կրծքի իմպլանտները

Հասարակություն

2017 թվականի մարտին ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղերի վերահսկողության վարչությունը (Food and drug administration) նշել է լիմֆոմայի հազվագյուտ տեսակի՝ անապլաստիկ խոշորբջջային լիմֆոմայի հետեւանքով մահվան 9 դեպքերի մասին, որի առաջացման պատճառը կրծքի իմպլանտներն են:

Այն մասին, որ կրծքի իմպլանտները կարող են լիմֆոմայի հատուկ տարատեսակ առաջացնել, սկսել են գրել 1990-ական թվականների կեսից: Հետազոտողները հոդվածներ են հրապարակել առանձին դեպքերի մասին, սակայն չէր հաջողվում հիվանդությունների եւ իմպլանտների միջեւ կապը ստույգ ապացուցել: Եվ միայն վերջերս է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջնականապես որոշել, որ կարելի է կրծքի իմպլանտներով կանանց մոտ առաջացող անապլաստիկ խոշորբջջային լիմֆոման առանձին հիվանդություն համարել: Քաղցկեղային բջիջները գտնվում են իմպլանտի շուրջը եղած հեղուկի մեջ. դրանք առաջանում են իմունային համակարգի բջիջներից, եւ հենց սա է հիվանդությունը տարբերակում կրծքագեղձի քաղցկեղից:

Այսպիսի իմպլանտներ ունեցող կանանց մոտ կարող է ոչ մի ախտանիշ չառաջանալ մինչեւ որոշակի ժամանակ, սակայն հետո առաջանում է ցավոտ այտուց, հեղուկի կուտակում է զգացվում եւ կարող են կրծքի մեջ կամ թեւատակին «ելունդներ» ձեւավորվել:

Այսօր եղած տվյալների համաձայն՝ անապլաստիկ խոշորբջջային լիմֆոմայի առաջացման հավանականությունը իմպլանտներ ունեցող կանանց շրջանում փոքր է: ԱՄՆ-ում եւ Եվրոպայում տեքստուրային իմպլանտներով (անհարթ մակերեւույթով իմպլանտներ. լիմֆոման հիմնականում առաջանում է այն դեպքում, երբ իմպլանտը հենց այսպիսին է) 30 հազար կանանց հաշվարկով մեկ դեպք է, Ավստրալիայում՝ անհասկանալի պատճառներով մեկ դեպք 10 հազար կամ նույնիսկ 1000 կանանց հաշվարկով: Եվ չնայած այս հավանականությունը փոքր է թվում, հարկ է հաշվի առնել, որ ավելի ու ավելի մեծ թվով կանայք են իմպլանտների միջոցով կուրծքը մեծացնում: Ներկայումս ԱՄՆ-ում նման միջամտության է ենթարկվում տարեկան 400 հազար կին:

Ոչ մեկը ճշգրիտ չգիտի, թե ինչու են իմպլանտները լիմֆոմա առաջացնում, սակայն գիտնականները մի քանի ենթադրություններ ունեն: Լիմֆոմայի մյուս տեսակներից շատերն առաջանում են մշտական բորբոքման ֆոնին: Տեքստուրային իմպլանտները մեծ մակերես ունեն, համապատասխանաբար բակտերիաների համար շատ տեղ կա, եւ նրանք կարող են թաղանթ ձեւավորել, որը բորբոքում է առաջացնում: Իսկ բորբոքումն, իր հերթին, լիմֆոմա է առաջացնում: Սովորաբար սա տեղի է ունենում վիրահատությունից հետո 8-10 տարի անց, սակայն կարող է առաջանալ 2-ից միչեւ 32 տարում:

Քանի որ լիմֆոմայի այս տարատեսակն այդքան հազվագյուտ է, մասնագետներն առայժմ մինչեւ վերջ չեն հասկանանում, թե այն ինչպես ավելի լավ բուժեն: Միայն 2016 թվականի վերջին է ամերիկյան Ազգային համընդհանուր օնկոլոգիական ցանցը համապատասխան ձեռնարկ թողարկել (2017 թվականին տեքստը թարմացվել է): Հայտնի է, որ նման լիմֆոմայի դեպքերի մեծ մասը կարելի է բուժել, բայց քանի որ մինչ օրս դրա մասին ոչ բոլոր բժիշկներն են տեղյակ, երբեմն ախտորոշումը չափազանց ուշ է կատարվում:

Մի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա՞ ժողովրդի քվեն. Գյումրի. ՇԻՐԱԿ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե տեսնեք. Գյումրի. ՇԻՐԱԿ Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ ՍավգուլյանՊահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ ՍիմոնյանՄեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետԽոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետԱկբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ում էներգիայի 47.3 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրներըԻշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա ԿոստանյանՎախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Մարիաննա Ղահրամանյան Ինչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան Չի կարող հայ կոչվել նա, ով ուրանում է հայի ինքնությունն ու պատմությունը․ Ավետիք ՔերոբյանԱհա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ․ Նարեկ ԿարապետյանԻրանի քաղաքակրթության վերացման սպառնալիք շանտաժը հոդս ցնդեց․ Հրայր ԿամենդատյանԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր Կամենդատյան18 արդարների գործով դատական նիստի օրը հայտնի էԻնչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում․ Հրայր Կամենդատյան Խոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերըԻսրայելը կոչ է արել ԱՄՆ-ին զիջումների չգնալ Իրանի հարցում․ Axios Թրամփը հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի անհանգստացնում» ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքըՄի վախեցիր Նիկոլ Փաշինյան․ Ալիկ ԱլեքսանյանՌԴ-ն էներգակիրների մատակարարման հսկայական քանակությամբ հայտեր ունի. Պեսկով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ը Անդրանիկ Քոչարյա´ն, մի տղայիդ ես անդրադարձել, բա մյուս տղայիդ մասին ի՞նչ կասես, որ պատերազմից փախցրել ես․ Նառա ԳևորգյանՑիլով մարդ, մի վախեցիր Կարապետյանից, ինքը քեզ վատ բան չի անելու․ Նարեկ Կարապետյան«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց Հարի Մագուայրի հետ պայմանագիրը Ինչպես է շաքարը «կարամելացնում» ձեր մարմինը և արագացնում ծերացումը Փաշինյանի օրոք ադրբեջանցու սապոգը դրվեց Սյունիքի սուրբ հողի վրա․ Անուշ ՄիրզոյանԻշխանության վերջին խաղաքարտը. պատերազմի սարսափը՝ որպես ընտրական տակտիկա․ Էդմոն ՄարուքյանՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է Ես պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի, ինչպես և 14 միլիոն իրանցիները․ Փեզեշքիան«Կոչումը՝ կին. Ոսկե կոդ 2026»-ի Անահիտ աստվածուհու մեդալը շնորհվել է Ռոզա ԾառուկյանինԱՄՆ-ի և Իսրայելի հետ պшտերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից. The New York TimesIDBank-ը և Իդրամը՝ «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպության կողքինԸնտրական օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի․ Արամ Վարդևանյան«Ես պահում էի հայրիկին ու ինքն էլ չէր կոտրվում». Լիլիթ Թոխատյանը՝ հայրիկի առողջական խնդրի ու բարդ փուլի մասինԱՄՆ-ը կարողացել է վնաuել կամ nչնչացնել Իրանի ավելի քան 155 նավ IDBank-ը՝ ՀԲՄ մարզային համաժողովի մասնակիցՓառաբանելով մայրությունը, գեղեցկությունը և ուժը․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում նշվեց Մայրության և գեղեցկության օրը Կոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակինՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել է
Ամենադիտված