Հայերեն

Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս ստորագրված «ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգը» կարևոր քայլ է Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերությունների խորացման ճանապարհին։ Այն, անկասկած, բացում է նոր հնարավորություններ Հայաստանի համար՝ միջազգային հարթակում իր դիրքերը ամրապնդելու, տնտեսական և քաղաքական կապերն ընդլայնելու տեսանկյունից։ Սակայն, որքան էլ այս զարգացումները ողջունելի են, անհրաժեշտ է խորությամբ ու բազմակողմանի դիտարկել դրանց հետևանքները հատկապես Հայաստանի անվտանգության, էներգետիկ անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարական ինստիտուտների վրա հնարավոր ազդեցությունների համատեքստում։

Առաջին հայացքից թվում է, թե ԵՄ-ի կողմից միլիոնավոր եվրոների հատկացումը Հայաստանի զարգացման ու անվտանգության համար կարող է միայն դրական ազդեցություն ունենալ, սակայն իրականում կան մի շարք մտահոգիչ հանգամանքներ, որոնք անտեսել չի կարելի։ Նախ` երբ խոսվում է Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիայի ու անվտանգային միջավայրի կայունացման մասին, որպես առաջնահերթություն դրվում է Ռուսաստանի ազդեցության նվազեցումը։ ԵՄ-ն պատրաստվում է 500 մլն դոլարի չափով գումարներ ներդնել, որ հայկական էլեկտրական ցանցերը կապվեն վրացականի և թուրքականի հետ։ Միաժամանակ, ռուսական գազից ու ուրանից կախվածությունը փոխարինվելու է այլընտրանքային մատակարարներով՝ առաջին հերթին ադրբեջանական և վրացական էներգակիրներով, որոնք, անկասկած, ավելի թանկ են և, որ ամենակարևորն է, աշխարհաքաղաքական տեսանկյունից ոչ պակաս ռիսկային։ Եթե Հայաստանը հրաժարվում է ռուսական գազից ու ատոմակայանից ստացվող էներգիայից, ապա անխուսափելիորեն հայտնվելու է Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ ազդեցության տակ։

Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ կախվածության ուղղության փոփոխություն, այն էլ՝ դեպի թշնամական տրամադրվածություն ունեցող երկրներ։ Այս իրավիճակում Հայաստանը կարող է անգամ կորցնել նույնիսկ այն փոքրաթիվ լծակները, որոնք դեռևս պահպանվում են էներգետիկ անվտանգության ոլորտում։ Ավելին, ռուսական կողմը, տեսնելով այս միտումները, կարող է գնային ճնշումներ գործադրել, ինչն էլ կհանգեցնի էլեկտրաէներգիայի թանկացման, որի արդյունքում էլ ոչ միայն կխորանա կախվածությունը հարևան երկրներից՝ Վրաստանից, Ադրբեջանից ու Թուրքիայից էներգակիրների ներկրումներից, այլև մեր երկրում էներգակիրների թանկացման հետ մեկտեղ գնաճային մեծ ֆոն կստեղծվի։ Այս համատեքստում տեղին է հիշել, թե ռուսական գազի՝ ներկայիս գինը Հայաստանի տնտեսության համար ինչքան ձեռնտու է։ Էներգետիկ անվտանգության տեսանկյունից սա պարզապես բացարձակ անպատասխանատու քաղաքականություն է և կարող է երկարաժամկետ առումով լրջորեն վնասել Հայաստանի ինքնիշխանության հիմքերը։

Եվրամիության մեկ այլ կարևոր նախաձեռնություն է միլիոնավոր եվրոների հատկացումը «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի» համար, որը նույնպես հղի է լուրջ վտանգներով։ ԵՄ պաշտոնյաները չեն թաքցնում, որ իրենց աջակցությունն ուղղված է գործող իշխանություններին՝ ընդդեմ ընդդիմության, որը, ըստ նրանց, համարվում է արտաքին ուժերի հիբրիդային պատերազմի գործիք։ Այս մոտեցման շրջանակում նախատեսվում է, օրինակ, մի դեպքում՝ 15, մյուս դեպքում՝ 5 մլն եվրոյի հատկացում՝ ապատեղեկատվության դեմ պայքարի անվան տակ։ Սակայն իրականում նման ծրագրերը հաճախ դառնում են ներքաղաքական գործընթացների ուղղակի միջամտության հարթակ։ Օրինակները, որ եվրոչինովնիկները բերում են, այն է՝ Ուկրաինան և Մոլդովան, ցույց են տալիս, որ ԵՄ-ի ազդեցությամբ նման երկրներում հաճախ ուժեղանում են քաղաքական ռեպրեսիաները, փակվում են ընդդիմադիր կուսակցություններ, սահմանափակվում են ընտրական իրավունքները։ Այս ամենը կատարվում է ժողովրդավարության անվան տակ, բայց իրականում ձևավորվում է ընտրողական մոտեցում, երբ ժողովրդավարության սկզբունքները կիրառվում են ըստ այն նախընտրության, թե ում է աջակցում արտաքին դերակատարը։

Եթե Հայաստանում փորձեն ներդնել Մոլդովայի փորձը, ապա վտանգ կա, որ հասարակության պառակտվածությունը նոր երանգներ կստանա, իսկ քաղաքական դաշտում կխորանա բևեռացվածությունը, ինչը կարող է հանգեցնել անկայունության ու լուրջ ներքին ցնցումների։ Հատկապես վտանգավոր է այն, որ ԵՄ-ն ֆինանսական աջակցությունը կապում է ոչ թե Հայաստանի ինստիտուցիոնալ հզորացման, այլ կոնկրետ քաղաքական խմբի, այսինքն՝ գործող իշխանության հետ։ Սա արդեն իսկ խաթարում է ժողովրդավարական մրցակցային միջավայրը և հող է նախապատրաստում արտաքին միջամտությունների համար։ Ժողովրդավարությունը ենթադրում է հավասար հնարավորություններ բոլոր քաղաքական ուժերի համար, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների պաշտպանություն՝ անկախ քաղաքական հայացքներից։

Սակայն այսօր Հայաստանում, չնայած ժողովրդավարության մասին բարձրաձայն հայտարարություններին, իրականում օրենքը հաճախ կիրառվում է ընտրողաբար, քաղբանտարկյալների թիվն աճում է, իսկ քաղաքական բռնաճնշումները ավելի ու ավելի համակարգված բնույթ են ստանում։ Այս ամենի ֆոնին ԵՄ-ի կողմից իշխանություններին միակողմանի աջակցությունը ոչ միայն առնվազն տարակուսելի է, այլև վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ ապագայում մյուս արտաքին ուժերի կողմից նմանատիպ միջամտությունների համար։ Եթե այսօր ԵՄ-ն լեգիտիմացնում է իր աջակցությունը այս կամ այն քաղաքական ուժին, ապա վաղը նույն տրամաբանությամբ Ռուսաստանը կամ մեկ այլ աշխարհաքաղաքական կենտրոն կարող է ֆինանսավորել որևէ այլ ուժի՝ էլ ավելի խորացնելով ներքին պառակտումը և Հայաստանը վերածելով աշխարհաքաղաքական փորձադաշտի, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայում։

Ավելին, դրսի ֆինանսական հոսքերը, ինչպիսիք ԵՄ-ն է առաջարկում, երբ ուղեկցվում են քաղաքական դաշտի վերահսկման փորձերով, ոչ միայն չեն նպաստում ինքնիշխանության ամրապնդմանը, այլ ընդհակառակը՝ Հայաստանի ներքին կայունությունը դարձնում են խոցելի արտաքին շահերի համար։ Ի վերջո, ԵՄ-ի ներկայիս քաղաքականության ու գործողությունների հետևանքով Հայաստանը հայտնվում է մի իրավիճակում, երբ ստիպված է ընտրություն կատարել՝ ոչ թե ելնելով իր կենսական շահերից, այլ արտաքին խաղացողների տրամադրվածությունից։

Եթե այս գործընթացը շարունակվի, Հայաստանը կարող է կորցնել իր էներգետիկ ու քաղաքական ինքնիշխանությունը, ընկնել Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության ներքո, իսկ ներքին քաղաքական դաշտը կարող է դառնալ արտաքին ուժերի հակամարտության դաշտ, ինչպես դա տեղի է ունենում Մոլդովայում և Ուկրաինայում։ Հետևաբար, Հայաստանի համար կենսական է, որ արտաքին համագործակցությունը լինի միայն ու միայն իր շահերից բխող, իսկ ցանկացած ֆինանսական կամ քաղաքական աջակցություն չպետք է վերածվի ներքին գործերին միջամտության գործիքի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ Հայաստան
Ամենադիտված