Հայերեն

Պուտինը հարված ստացավ. պետք չէր Հայաստանի հետ այդպես վարվել

Ամենաընթերցված

ԼՐԱԳԻՐ / Մակրոնի հետ հանդիպմանը լուրջ հարված ստացավ: Եվ խնդիրը միայն նրա քարոզչական գործիքների վերաբերյալ Մակրոնի հայտարարությունը չէր, այլ դրանց առավել լայն համատեքստը:
Փարիզից Պուտինը վերադարձավ ձեռնունայն, եւ նախ հայտարարեց, որ Ֆրանսիայի հետ երկխոսությունը Սիրիայի հարցով չստացվեց հենց սկզբից (նկատի առնելով Օլանդին), այնուհետեւ թեւավոր հրթիռներ արձակեց Սիրիայում ԻՊ բազայի վրա, ըստ պաշտոնական հաղորդագրության:
Ռուսաստանը խրվել է սիրիական ճահիճը եւ տանուլ տվել իր քաղաքականությունը ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ բոլոր ուղղություններով: Ռուսաստանը շարունակելու է կրակել այս ու այն կողմ, որի նպատակը, իմաստն ու «ռազմավարությունը» ոչ մի կերպ չեն երեւում: Դրանք հուսահատության կրակոցներ են՝ մենք դեռ կանք սկզբունքով:
Բացի այդ, Փարիզից վերադառնալուց հետո Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով չեղարկվել են Թուքիայի նկատմամբ սահմանված մի շարք հատուկ տնտեսական միջոցներ:
Ռուսաստանի հույսը մնացել է Թուրքիան՝ նրա միջոցով ազդելու Արեւմուտքի քաղաքականության վրա, ինչը քաղաքական անհամարժեքության ու շփոթվածության նշան է:
Իր հերթին, Արեւմուտքը կարծես թե գիտակցաբար է Ռուսաստանին մղում դեպի Թուրքիա, ինչն առավել արդյունավետ է դարձնում «կրկնակի զսպման» քաղաքականությունը:
Թուրքերը «բռնել» են Մոսկվային եւ իրենց պայմաններն են թելադրում, փաստացի միակողմանի զիջումներ ստանալով: Ինչպես գրում է քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանը, Ռուսաստանը դառնում է թուրքական սայլի հինգերորդ անիվը: Հինգերորդ անիվն ավելորդ ու անպետք բան է, եւ թուրքերն այն քարշ կտան այնքան ժամանակ, մինչեւ լուծեն իրենց խնդիրները:
Ռուսաստանն այս իրավիճակում է հայտնվել այդ թվում իր «հայկական քաղաքականության» արդյունքում: Այս քաղաքականությունը տեւում է արդեն մոտ մեկուկես դար, որի իմաստը եղել է թուրքերին հայկական շահերով ու հայաբնակ տարածքներով «կերակրելը»: Միայն վերջին հարյուրամյակում հայերից դատարկվել է ահռելի մի տարածություն՝ ներկայիս Ադրբեջանի, Նախիջեւանի ու Թուրքիայի տարածքում, ինչի հետեւանքները Ռուսաստանը զգում է ներկայում:
Եվ ներկայում էլ Մոսկվան կանգնած է նույն երկընտրանքի առաջ՝ ի՞նչ անել Հայաստանի հարցում: Ռուսաստանն ըստ էության հայտնվել է Հայաստանից կախված վիճակում: Դա Մոսկվայում հասկացել են, սակայն Երեւանում դժվար են պատկերացնում, առայժմ:
Սա կամ հայկական հերթական աղետի, կամ հայկական վերելքի սահմանագիծն է, որին հասել են Ռուսաստանն ու Հայաստանը «դարավոր բարեկամության» պատմական այս փուլում:

Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԱլիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Նաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Բնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվով Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված