Հայերեն

Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի աշխատաշուկայի խնդիրները վերջին տարիներին դարձել են ավելի քան ակտուալ՝ երկրի տնտեսության կառուցվածքային փոփոխությունների, գլոբալ մարտահրավերների, ինչպես նաև ժողովրդագրական և կրթական համակարգի փոփոխությունների համատեքստում։

Հաճախ տնտեսական աճի ցուցանիշները ներկայացվում են որպես հաջողության օրինակ, սակայն համակողմանի վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ աճը չի արտացոլվում աշխատաշուկայի իրական հատվածում և հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման մեջ։ Այս իրողությունը պայմանավորված է մի շարք պատճառներով, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ազդում է թե՛ աշխատաշուկայի կառուցվածքի, թե՛ զբաղվածության մակարդակի և թե՛ տնտեսական զարգացման ներուժի վրա։

Նախ և առաջ պետք է արձանագրել, որ Հայաստանի տնտեսության վերջին տարիների աճը հիմնականում տեղի է ունեցել ծառայությունների ոլորտում, շինարարությունում, առևտրում և որոշ չափով՝ տեղեկատվական տեխնոլոգիաներում։ Սակայն այս աճը չի դարձել այնպիսի շարժիչ ուժ, որն ունակ կլիներ ստեղծել լայնածավալ և որակյալ աշխատատեղեր։ Տնտեսության այն ճյուղերը, որոնք ավանդաբար ստեղծում էին զանգվածային զբաղվածություն՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակումն ու արտադրությունը, այսօր կա՛մ դեգրադացվել են, կա՛մ չեն կարողանում բավարարել ժամանակակից աշխատաշուկայի պահանջները։

Դրանց փոխարեն վերջին տարիների ընթացքում նոր թափ ստացավ վերաարտահանումը, որի դրական էֆեկտն անցողիկ էր։ Ինչպես կարճ ժամանակահատվածում այն նպաստեց բուռն աճին, այնպես էլ իր հետ բերեց միանգամից անկում։ Արդյունքում, տնտեսության և աշխատաշուկայի կառուցվածքների միջև առաջացել է լուրջ անհամապատասխանություն. տնտեսության աճի տեմպերը չեն համընկնում աշխատատեղերի ստեղծման տեմպերի հետ, իսկ նոր աշխատատեղերը հաճախ պահանջում են այնպիսի հմտություններ և կրթական մակարդակ, որոնք դեռևս լայնորեն չեն ձևավորվել հանրության շրջանում։

Այս իրողության պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի կրթական համակարգը չի տրամադրում այնպիսի մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, որոնք պահանջվում են ժամանակակից տնտեսությունում։ Չնայած ոլորտում իրականացվող բարեփոխումներին, կրթության և աշխատանքի շուկայի միջև կապը շարունակում է մնալ թույլ, ինչը հանգեցնում է աշխատուժի որակական անհամապատասխանության։ Շատ երիտասարդներ ավարտում են բարձրագույն կամ միջին մասնագիտական հաստատությունները, ստանում են դիպլոմներ, որոնք գործնականում քիչ են պահանջված շուկայում, և արդյունքում նրանք ստիպված են լինում զբաղվել աշխատանքով, որը կապ չունի իրենց մասնագիտության հետ, կամ ընդհանրապես չեն աշխատում։ Այս երևույթը հանգեցնում է «դիպլոմավորների գործազրկության» այն դեպքում, երբ բարձրագույն կրթություն ունեցողների գործազրկության մակարդակը երբեմն գերազանցում է միջին կրթություն ունեցողների ցուցանիշները։ Մյուս կողմից էլ՝ գործատուները հաճախ չեն կարողանում գտնել համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ՝ հատկապես տեխնիկական, ինժեներական, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, շինարարության ոլորտներում։ Այսպիսով՝ աշխատաշուկան և կրթական համակարգը գործում են զուգահեռ իրականություններում՝ առանց փոխադարձ պահանջների և առաջարկների համապատասխանեցման։

Բացի որակական անհամապատասխանությունից, աշխատանքի շուկայում առկա է նաև տարածքային անհավասարակշռություն։ Խոշոր քաղաքներում՝ հատկապես Երևանում, աշխատանքային հնարավորությունները, աշխատավարձերի մակարդակն ու մասնագիտական աճի հեռանկարները համեմատաբար բարձր են, մինչդեռ մարզերում՝ առավելապես հեռավոր և սահմանամերձ համայնքներում, գործազրկությունն ու զբաղվածության ցածր մակարդակը շարունակում են մնալ լուրջ սոցիալական խնդիր։ Արդյունքում մեծանում է ներքին միգրացիան՝ գյուղերից դեպի քաղաքներ, ինչը բերում է ինչպես գյուղական համայնքների դատարկման, այնպես էլ քաղաքային ենթակառուցվածքների գերբեռնվածության։

Այս իրավիճակը նպաստում է նաև արտագաղթին, քանի որ բազմաթիվ մարդիկ, չգտնելով համապատասխան աշխատատեղեր հայրենիքում, ստիպված են լինում աշխատանք փնտրել արտասահմանում։ Արտագաղթի հետևանքով աշխատաշուկայում ի հայտ է գալիս նաև աշխատուժի պակաս՝ հատկապես որոշ ճյուղերում և սեզոնային աշխատանքներում։

Հայաստանի աշխատաշուկայի կառուցվածքային խնդիրները խորանում են նաև գործատուների և աշխատողների ակնկալիքների անհամապատասխանության պատճառով։ Շատ գործատուներ դժգոհ են երիտասարդների շրջանում պրակտիկ հմտությունների, նախաձեռնողականության, թիմային աշխատանքի, պատասխանատվության և ժամանակակից տեխնոլոգիաների տիրապետման պակասից։ Աշխատողներն էլ, իրենց հերթին, հաճախ դժգոհում են աշխատավարձի ցածր մակարդակից, աշխատանքային պայմանների ոչ բարենպաստությունից, սոցիալական երաշխիքների բացակայությունից և կարիերայի աճի սահմանափակումներից։ Արդյունքում, մի կողմից՝ աշխատատեղերը մնում են թափուր, իսկ մյուս կողմից՝ աշխատանք փնտրող քաղաքացիները չեն կարողանում գտնել իրենց պահանջներին համապատասխան աշխատանք։

Բացի այդ, հանրության ակնկալիքներն են փոխվել աշխատանքից։ Բազմաթիվ երիտասարդ քաղաքացիներ ցանկանում են միանգամից բարձր վարձատրվող աշխատանք ունենալ։ Ու այս առումով դիսոնանս է առաջանում, քանի որ չի գործում կարիերային աճի աստիճանական տրամաբանությունը։ Մյուս կողմից՝ առկա է նաև տնտեսվարողների ու գործատուների՝ հնարավորինս շատ շահույթ ստանալու, ծախսերը կրճատելու, աշխատողների պայմանների բարելավման մեջ ներդրում չանելու վարքագիծը։

Արդյունքում որոշ ուղղություններում առկա բացը լրացնում են Հնդկաստանի խորքերից եկած աշխատանքային միգրանտները։ Իսկ մեր ներքին աշխատուժի շրջանակում շատերն ուղղակի նախընտրում են գնալ, արտասահմանում աշխատել ու այնտեղից տրանսֆերտներ ուղարկել։

Աշխատաշուկայում առկա խնդիրներն ավելի են վատթարացնում աշխատուժի ծերացումը, երիտասարդների արտագաղթը և ժողովրդագրական փոփոխությունները։ Ծնելիության մակարդակի նվազման պատճառով Հայաստանը լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած։ Իսկ բնակչության ծերացման պայմաններում նվազում է աշխատուժի ընդհանուր քանակը, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել արտադրողականության նվազման և տնտեսական աճի տեմպերի դանդաղեցման։ Բացի այդ, երիտասարդների արտագաղթը բերում է աշխատաշուկայի որակական և քանակական կորուստների, քանի որ արտագնա աշխատողներն ավելի հաճախ բարձր կրթություն ունեցող, լեզուների և ժամանակակից հմտությունների տիրապետող մարդիկ են։

Հատկապես լուրջ է Հայաստանից ուղեղների արտահոսքը, երբ բազմաթիվ գիտաշխատողներ, արվեստագետների և առանցքային հմտությունների տիրապետող ինժեներներ ու այլ մասնագետներ իրենց կարիերան ու ապագան տեսնում են այլ երկրներում։ Իսկ սա երկարաժամկետ սպառնալիք է երկրի մարդկային կապիտալի զարգացման համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
Ամենադիտված