Կոթին արկակոծվե՞լ է
ՀասարակությունԱյսօր Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչներից մեկը ահազանգել է Politik.am կայքին, որ երեկ ադրբեջանական կողմը արկակոծել է գյուղը: Առնվազն երկու արկ ընկել է գյուղի տարածքում:
Տեղեկատվությունը ճշտելու համար կայքը կապ է հաստատել Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանի հետ: Համայնքի ղեկավարը չի հստակեցրել՝ արդյոք արկեր են ընկել գյուղի վրա, թե` ոչ: Ասել է միայն, որ տուժողներ չեն եղել:
Նշենք, որ ՀՀ ՊՆ կայքում տեղեկատվություն չկա այս միջադեպի մասին, քանի որ, ըստ նոր որոշման, սահմանային միջադեպերը ամենօրյա ռեժիմով չեն հաղորդվելու: Երեկ էլ հայտնի դարձավ, որ արցախա-ադրբեջանական սահմանին զինվոր է վիրավորվել, ինչի մասին նույնպես պաշտոնական տեղեկատվություն չեղավ: