Հայերեն


Թուրքիայի կողմից խորհրդանշական ժեստերը կարող են օգնել Փաշինյանին ներքին հանրության առաջ ցույց տալու «տեսանելի առաջընթաց»․ Սուրեն Սուրենյանց

Blog

Ինչ է իրականում նշանակում Էրդողանի հայտարարությունը Հայաստանի համար։  Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեսպանների 16-րդ համաժողովում հայտարարել է, որ Թուրքիան առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետ համակարգված և մշտական երկխոսության միջոցով։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը, որը տարիներ շարունակ զրկված է եղել կայուն խաղաղությունից, այժմ կանգնած է պատմական հանգրվանի առաջ։

Էրդողանը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ հավելելով, որ այս գործընթացին զուգահեռ Թուրքիան նույնպես քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Ըստ նրա՝ Աստծո օգնությամբ արդեն հաջորդ տարվա սկզբին հնարավոր է իրականացնել որոշ «խորհրդանշական քայլեր»։

Այս հայտարարությունը հնարավորություն է տալիս անել մի քանի կարևոր հետևություն։

Առաջին՝ Թուրքիան շարունակում է հայ–թուրքական հարաբերությունները դիտարկել ոչ թե որպես ինքնուրույն օրակարգ, այլ որպես հայ–ադրբեջանական գործընթացից ածանցյալ ուղղություն։

Այլ կերպ ասած՝ Երևանի հետ հարաբերությունների իրական կարգավորումը Անկարան պայմանավորում է բացառապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ՝ Բաքվի առաջարկած մոդելով։

Երկրորդ՝ Էրդողանի կողմից հիշատակված «խորհրդանշական քայլերը» դժվար է ընկալել որպես հայ–թուրքական հարաբերությունների ինստիտուցիոնալ կամ բովանդակային առաջընթաց։

Ավելի հավանական է, որ խոսքը վերաբերում է ցուցադրական և սահմանափակ նախաձեռնությունների, որոնք միտված են Հայաստանի գործող իշխանության՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի, ներքաղաքական և նախընտրական դիրքերի ամրապնդմանը՝ արտաքին «առաջընթացի» իմիտացիայի միջոցով։

Թուրքիայի կողմից խորհրդանշական ժեստերը (օրինակ՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացում, ուղիղ թռիչքներ, երկաթուղու վերականգնում կամ այլ մանր քայլեր) կարող են օգնել Փաշինյանին ներքին հանրության առաջ ցույց տալու «տեսանելի առաջընթաց»։

Սակայն սա միակողմանի չէ՝ Էրդողանը նույնպես շահագրգռված է կոնկրետ օգուտներով (օրինակ՝ Զանգեզուրի միջանցքի բացումով)։

Ավելի շուտ սա փոխադարձ շահ է, քան միայն Փաշինյանի ներքին քաղաքականությանը օգնելու միտում։

Երրորդ՝ այս փուլում Թուրքիան փորձում է միաժամանակ լուծել երեք խնդիր․

չխզել շփումները Երևանի հետ,

պահպանել լիակատար քաղաքական համադրումը Բաքվի հետ,

և աջակցել Հայաստանում այն իշխանությանը, որը պատրաստ է խաղաղության անվան տակ ընդունել պարտադրված օրակարգը։

Խաղաղության մասին հնչող հայտարարությունների ներքո Թուրքիան շարունակում է գործել կոշտ փոխկապակցման տրամաբանությամբ, որտեղ Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես հավասար գործընկեր, այլ որպես վերահսկվող գործընթացի օբյեկտ»,-գրել է Սուրենյանցը։

Եկեղեցին պաշտպանելու համար միակ ձեւը գնալն ու քվեարկելն է հայերի համար. Ամստերդամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության. Ռոբերտ Ամստերդամ Հայաստանը վերջնականապես փչացնում է հարաբերությունները Բելառուսի հետ Արևային էներգիան Տակլա-Մական անապատը վերածել է «կանաչ միջանցքի» Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է. Վահե ՀովհաննիսյանՀունիսի 7–ին ոչ թե իշխանության և ընդդիմության հարց է լուծվելու, այլ լինել–չլինելու. նեոֆաշիզմը պետք է մերժվի. Ա. ԹևանյանՍամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամի ասուլիսը. ՈւղիղՀայաստանի հանրային տրամադրությունների նոր պատկերը. սոցիոլոգիական բացահայտումներ Քաղաքացիների ձայնը լռեցվում է, կատարված ընտրությունը՝ անտեսվում․ Մենուա ՍողոմոնյանԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով «Կաղ բադի» գագաթնաժողովը՝ Երևանում ՔՊ-ի կեղծիքները` փաստերով. Նարեկ Կարապետյան Չեմ կարող ազգային ազատագրական պայքարը վերածել ուղղակի ընտրական քարոզարշավի․ Նաիրի ՍարգսյանԱպարանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Գյուղացին մեր երկրի ուժն է․ մարդիկ մեծ նվիրումով աշխատում են և արժանի են, որ իրենց աշխատանքը գնահատվի. Գագիկ ԾառուկյանԶգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ Եվրոպան՝ ոչ թե ժողովրդավարության, այլ երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում․ Աննա ԿոստանյանԵրիտասարդության ձայնը փոփոխության պահանջ է․ Սամվել Կարապետյանի ուղերձը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 7-ինԷս իշխանությունը Հայաստանում, թե աշխարհի ցանկացած այլ կետում, անցողիկ է. Աննա ԿոստանյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը Թուրքերը իրենց զգում են ինչպես իրենց տանը նաև այն պատճառով, որ 2020 թվականին վերջապես կյանքի կոչեցին իրենց վաղեմի նպատակը՝ դառնալով ՀՀ-ում որոշիչ գործոն․ Աբրահամյան «Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ». Ռոբերտ Ամստերդամի կոշտ ուղերձը Երևանից ՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումըԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան«Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանՉինաստանում հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներԹոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՕսկարը պատերազմ է հայտարարում արհեստական ​​բանականությանը. Ակադեմիան արգելում է «արհեստական» դերասաններին և սցենարիստներին մրցել գլխավոր մրցանակների համար«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակՄակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է. ՀՀ-ԵՄ հարաբերությունը ևս մեկ քայլով բարձրացնում ենք. ՓաշինյանՔիմ Քարդաշյանը կրկին ցնցել է Met Gala-ն. սկանդալային «կաշվե» կերպար՝ էրոտիկ նախապատմությամբ Հայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Եվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաԱռնվազն հինգ մարդ է զnhվել Հորմուզի նեղուցում երկու բեռնատար նավի վրա ԱՄՆ-ի hարձակման հետևանքով. TasnimՄենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելԱՄՆ-ը պետք է զգուշանա չարակամների կողմից նորից ճահճի մեջ քաշվելուց. Արաղչի Մեր նպատակն է հեռացնել ապազգային վարչախմբին և կերտել ազգային իշխանություն․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին Նրանք ընտրվել են խաբեությամբ և չեն կատարել իրենց խոստումները․ Ցոլակ Ակոպյան«Որակյալ կրթության հասանելիության» անվան տակ դպրոցներ են փակում․ Ատոմ ՄխիթարյաՓաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ ԶաքարյանFirdus Prime Residence բնակելի համալիրը նոր ստանդարտներ է առաջարկում
Ամենադիտված