Վարդան Ղուկասյանի թոռնիկը հեռախոս չունի, նախընտրում է կարդալ / Տեսանյութ
ՀասարակությունԱյսօր Երեխաների պաշտպանության օրն է: Հայաստանի մանուկները բազում բազմաթիվ խնդիրներ ունեն եւ պետության պարտքն է լուծել այդ խնդիրները եւ բոլոր երեխաներին անհոգ կյանք ու խոստումնալից ապագայի երաշխիքներ ստեղծել: Armtimes-ը ներկայացնում է հայաստանցի հազարավոր շնորհալի երեխաներից մեկին:
Գյումրու թիվ 1 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Վարդան Ղուկասյանը ճանաչվել է տարվա լավագույն աշակերտ: Վերջինս օրեր առաջ գերազանցությամբ ավարտել է 8-րդ դասարանը: Վարդանը 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում հասցրել է բազմաթիվ մրցույթների եւ օլիմպիադաների մասնակցել: Սրան զուգահեռ լավագույնը լինելու փաստը համեստորեն է բարձրաձայնում: