Հայերեն


«Նա ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից և հայ ժողովրդից». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կային բազմաթիվ «փաստաթղթեր», որոնք իրենցից փաստաթուղթ չէին ներկայացնում։ Դրան գումարած՝ ուղղակի զավեշտալի է, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը փորձում է իր ընտանեկան թերթում 2008 թ. հրապարակված կամ ամերիկյան Պետդեպի կողմից հովանավորված «Ազատություն» ռադիոկայանի կողմից պատրաստված նյութը ներկայացնել որպես պաշտոնական փաստաթուղթ։ Այնպես որ, այդտեղ ոչ բոլորն էին փաստաթղթեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, երբ զրույցի սկզբում առաջարկում ենք անդրադառնալ կառավարության հրապարակած՝ ԼՂ բանակցային փաթեթին։

Ընդգծում է՝ ներկայացված փաստաթղթերը և ապացույցները լիարժեք չէին։ «Արցախյան հիմնահարցի ուսումնասիրությամբ զբաղվող մարդիկ կարող են փաստել, որ բազմաթիվ փաստաթղթեր չկային։ Տարօրինակ է, որ Նիկոլը դրանք չէր հրապարակել։ Եվ ամենակարևորն այն է, որ 2019 թվականի՝ իրեն ներկայացված առաջարկների վերաբերյալ նա մինչև հիմա չի պարզաբանում՝ ընդունե՞լ է դրանք, թե՞ մերժել, ի՞նչ պատասխան է տվել դրանց։ Նաև հրապարակել էր 2016 թ. փաստաթղթերը, որոնք արդեն ժամանակավրեպ են։ Դեռևս 2019 թ. ապրիլ-մայիս ամիսներին ԱԺ-ում նա ասաց, որ բանակցությունները սկսել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ սեփական կետից։ Եվ ամենակարևորը՝ դրանից մեկ ամիս հետո, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, ասաց՝ բանակցում է այն, ինչ ուզում է։ Մինսկի խմբի համանախագահների 2019 թ. առաջարկը ներկայացնելով՝ հաստատեց, որ իր կառավարման ժամանակաշրջանում եղել են առաջարկներ, իսկ թե դրանց ինչպես է արձագանքել, պետք է պարզել։ Եթե պատասխանել է «այո», ապա պատերազմ պետք է չսկսվեր, եթե պատասխանել է «ոչ», ապա ինչո՞ւ է դա հանրությունից գաղտնի պահել, և ամենասարսափելի տարբերակը՝ արհամարհել է Մինսկի խմբի համանախագահների առաջարկները։ Ավելի շատ հավատում եմ, որ այդպես է վարվել, որովհետև ԱԺ ամբիոնից սկսեց ինչ-որ տարօրինակ հայտարարություններ անել, թե 2019 թ. առաջարկը նախկին նախագահներին էր արված։ 2019 թ. հուլիսին ի՞նչ առաջարկներ պետք է անեին Մինսկի խմբի համանախագահները, որ դրանք վերագրվեին նախկին նախագահներին, երկրորդ՝ ամենակարևոր հարցը, եթե այդպիսի խնդիր կար, ինչո՞ւ այդ մասին չէր բարձրաձայնում նույն թվականին, ինչո՞ւ խաբեց հանրությանը։ Այդ առաջարկներին չպատասխանելով՝ 2019 թ. օգոստոսի 6-ին գնաց Ստեփանակերտ և Վերածննդի հրապարակում հայտարարեց՝ Արցախը Հայաստան է և վերջ, դրանով պատասխանելով Մինսկի խմբի համանախագահների առաջարկին, ասաց՝ ոչ մի ձևաչափով Արցախյան բանակցային գործընթացը չեմ շարունակում ձեզ հետ, և այդ հայտարարությունով նաև լեգիտիմացրեց Ադրբեջանի ապագա ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ։ Իմ սուբյեկտիվ կարծիքով, նա դա արել է դիտավորյալ»,նշում է մեր զրուցակիցը։

Համբարյանի համար տարակուսելի է, որ Նիկոլ Փաշինյանը չի բարձրաձայնում Քիվեսթյան բանակցային գործընթացի մասին։ «Ըստ իս, Քիվեսթյան բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծումը կնշանակեր սեփական ստերի բացահայտում։ Նա չբացահայտեց այդ գործընթացը, որպեսզի չբացահայտվեն իր երկարամյա կեղծիքները և մանիպուլ յացիաները։ Նախ՝ խայտառակություն է, որ մեր ԱԳՆում Քիվեսթյան բանակցային գործընթացի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չկա։ Ասենք, թե չկա։ 7,5 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը և նրան ենթակա նախարարությունները չէին կարո՞ղ պաշտոնապես դիմել ԱՄՆ-ին և խնդրել իրենց տրամադրել Քիվեսթյան բանակցային գործընթացի վերաբերյալ տեղեկությունները։ Համոզված եմ, որ դիմելուց ընդամենը մի քանի օր հետո ամերիկյան կողմը սքան արած փաստաթղթերը կուղարկեր Հայաստանի արտգործնախարարություն։ Ինչո՞ւ չի անում։ Այս մարդը շատ լավ գիտի իր ընտրազանգվածին, որը տոտալ անգրագետ է, նա գիտի, որ այդ ընտրազանգվածը չի հասկանում, թե ինչպես կարող է Փաշինյանը, իր սեփական շահերից ելնելով, խայտառակել մի ամբողջ երկիր։ ԱԺ ամբիոնից հայտարարելով, որ չունի Քիվեսթյան բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթուղթ, նա խայտառակում է Հայաստանի Հանրապետությունը»,-ասում է քաղաքագետը։

Ընդգծում է՝ կա կարևոր հանգամանք՝ կապված 2019 թ. փաստաթղթի բովանդակության հետ։ «Նիկոլը փորձում է կեղծել և մանիպուլացնել նաև դրանում առկա կետերը։ Դրանք մի փոքր փոփոխված Մադրիդյան սկզբունքներն են։ Այնտեղ ամենակարևոր կետերից մեկն Արցախի ապագա կարգավիճակի հարցն է։ Նիկոլը ժամանակին հայտարարում էր ԱԺ-ում՝ եթե Արցախում անցկացվեր հանրաքվե, դրանով կչեղարկվեր նախկին հանրաքվեն, բայց խնդիրը հետևյալն է. Արցախում անցկացնելով կրկնակի հանրաքվե՝ այն պետք է պարտադիր լիներ պաշտոնական Բաքվի համար, որը և անում էին Մինսկի խմբի համանախագահները։ ԱԺ-ում, պատասխանելով պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, Նիկոլն անցավ բացահայտ կեղծիքների, փորձեց հանրությանը ներկայացնել այնպես, որ այդ հանրաքվեին պետք է մասնակցեին ոչ միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակիչները, այլ ողջ Ադրբեջանը։ Փաստաթղթում պարզ նշված է՝ ԼՂԻՄ-ի բնակիչները պետք է մասնակցեն, իսկ նա դիտավորյալ, բացահայտ կեղծիք թույլ տվեց՝ հայտարարելով, թե՝ որտե՞ղ է գրված արցախահայություն։ Այդտեղ գրված է Արցախի բնակիչներ։ ԼՂԻՄ-ում բնակվել են նաև ադրբեջանցիներ։ 1989 թ. մարդահամարի տվյալներով, ԼՂԻՄ-ում ապրել է 155 հազար մարդ, որի 76 տոկոսը եղել են հայեր, 22 տոկոսը եղել են ադրբեջանցիներ, 2 տոկոսը եղել են այլազգիներ։ Անմտություն է պատկերացնել, որ 76 տոկոս հայերի և նրանց սերունդների մի մասը կարող էր քվեարկել, թե համաձայն է ապրել Ադրբեջանի կազմում։ Ի դեպ, Մադրիդյան սկզբունքների մեջ կոնկրետ նշված էր, որ ԽՍՀՄ 1989 թ. վերջին մարդահամարի տվյալներով պետք է անցկացվեր այդ հանրաքվեն։ Հարցին մոտենանք Ադրբեջանի տեսանկյունից։ Փաստորեն, ադրբեջանական կողմը, որը գրեթե միշտ մերժել է Մինսկի խմբի համանախագահների առաջարկները, ուղղակիորեն չի ընկալել, որ դրանք պրոադրբեջանական են։ Նիկոլն ասում է՝ 1996 թ. հետո կանխավ որոշված էր, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, սա ևս սուտ է։ Ստացվում է, որ 2019 թ. Մինսկի խմբի համանախագահները առաջարկներ են արել պաշտոնական Բաքվին և Երևանին, և Բաքուն հրաժարվել է այս առաջարկներից այն պարագայում, երբ, Նիկոլի ասելով, կարող էին իրենց տարածքում անցկացնել հանրաքվե, և Արցախը մնար Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանն ինչո՞ւ այդ հանրաքվեն չանցկացրեց իր ամբողջ տարածքում։ 10 միլիոն ադրբեջանցիներով կորոշեին 150 հազարանոց Արցախի ապագա կարգավիճակը: Այնինչ, սկսեց պատերազմ, և որքան էլ ադրբեջանական կողմը հաղթանակած լինի, գիտենք, որ ադրբեջանցիներն ավելի շատ զոհեր են տվել ու ավելի մեծ վնաս են կրել»,-հավելում է մեր զրուցակիցը։

Զրույցի վերջում 2026 թվականից ունեցած ակնկալիքների մասին ենք հարցնում՝ հաշվի առնելով առկա բոլոր մարտահրավերները։ «Եթե 2026 թ. օրենսդիր մարմնի ընտրությունների ժամանակ ձերբազատվենք դավաճան, օտար երկրների շահերը սպասարկող Նիկոլից, դեռ հույս կունենանք, որ փրկվելու ենք, բայց եթե այս իշխանությունը վերարտադրվեց, կլինի Հայաստանի տոտալ թրքացման գործընթաց։ Նիկոլն իր տերերի և նրանց ընկերների մոտ, ինչպիսիք են Անկարան և Բաքուն, խոստացել է՝ եթե վերընտրվեց, ապա Հայաստանը ոչ միայն Արցախի պահով է զիջումների գնալու, այլ դելիմիտացնելու և դեմարկացնելու է իր սահմանը Ադրբեջանի հետ՝ ըստ Բաքվի ցանկության. և՛ Տիգրանաշենն է տալու, և՛ Ոսկեպարը։ Սահմանին ադրբեջանցիները այնպիսի դիրքերում են հայտնվելու, որ ամբողջությամբ վերահսկեն Հայաստանի տարածքները։ Եվ ամենակարևորը՝ Նիկոլը խոստացել է պաշտոնական Բաքվին՝ Հայաստանը լցնել 300-ից 400 հազար ադրբեջանցիներով։ Դրա գինն այս խաղաղությունն է։ Նա «ժողջանին» համոզում է, որ օգոստոսի 8-ից հետո լիակատար խաղաղություն է բերել։ Իմ սուբյեկտիվ կարծիքով, Ադրբեջանի նախագահը չի կրակում, որպեսզի Նիկոլի վերընտրվելու շանսերը մեծանան, և դրա գինը լինելու է Հայաստանի թրքացումը։ Պատմությունն ապացուցել է, որ զավեշտ է, երբ պարտված լիդերը մնում է իշխանության գլխին, սա խայտառակություն է մեզ համար։ Երկրորդ՝ թշնամու առաջ ծնկած լիդերը չի կարողացել արժանապատիվ խաղաղություն բերել այն ժողովրդին, որին նա տարել է պարտության։ Մանիպուլ յացիաներ ու կեղծիքներ են, թե իբր իրեն դրսում բանի տեղ են դնում, Մակրոնն է փաթաթվում, Պուտինն է պաչում։ Նա բոլորին ձեռնտու է, դրա համար էլ պաչում են, ցույց տալիս, որ հարգում են, իսկ իրականում նա ընդամենը կամակատար է, որովհետև բոլորը գիտեն, թե նա ինչպես է Արցախը նվիրել թուրք-ադրբեջանական տանդեմին։ Ե՛վ Պուտինը, և՛ Մակրոնը, և՛ Թրամփը, և՛ Փեզեշքիանը, և՛ Էրդողանը, շանտաժելով ու այլ մեթոդների դիմելով, ամեն ինչ ստանում են նրանից, որովհետև նա ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանի Հանրապետությունից և հայ ժողովրդից»,եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանՀեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումՕգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծը
Ամենադիտված