Հայերեն


Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը

Հասարակություն

Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում․ քաղաքային բնությունը՝ երիտասարդների աչքերով» կրթական ծրագիրը, որի նպատակն է տեխնոլոգիաների միջոցով խթանել բնապահպանական կրթությունն ու բարձրացնել դպրոցականների իրազեկվածությունը քաղաքային կենսաբազմազանության վերաբերյալ։

Ծրագրի շրջանակում Հայաստանի տարբեր դպրոցներում և համայնքներում տեղադրվել են տասը BirdBuddy խելացի կերաման-տեսախցիկներ։ Դրանց միջոցով դպրոցականները իրական ժամանակում դիտարկում են թռչուններին և արհեստական բանականության օգնությամբ սովորում ճանաչել դրանց տեսակները։ Թվային գործիքների կիրառմամբ աշակերտները նոր ձևաչափով են ուսումնասիրում բնությունը և ավելի ակտիվ ներգրավվում շրջակա միջավայրի պահպանության գործընթացում։

Նախաձեռնության շնորհիվ հարյուրավոր երեխաներ, այդ թվում՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշակերտները, վերապատրաստված ուսուցիչների աջակցությամբ ծանոթանում են տեղի կենսաբազմազանությանը։ Նրանք ուսումնասիրում են, թե ինչպես են եղանակային պայմաններն ու միջավայրը ազդում թռչունների վարքի վրա, վարում են գիտական օրագրեր և իրականացնում քարտեզագրումներ։

«Ucom-ում մենք հավատում ենք, որ տեխնոլոգիան կարող է ոչ միայն կապել մարդկանց, այլև օգնել երեխաներին ավելի գիտակից կերպով ճանաչել և պահպանել իրենց շրջակա միջավայրը։ Այս ծրագիրը միավորում է կրթությունը, նորարարությունն ու բնության հանդեպ պատասխանատվությունը՝ ձևավորելով ավելի տեղեկացված և հոգատար սերունդ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս գործընկերությունը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են տեխնոլոգիական լուծումները հարստացնել կրթական գործընթացը։ Երբ համադրվում են բնական հետաքրքրասիրությունը, բնության հանդեպ սերն ու նորարարությունը, երեխաները սկսում են նորովի ընկալել իրենց միջավայրը և դառնում դրա ակտիվ պահապանները», - ասել է «Արևորդի» ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Կարևոր է նշել, որ BirdBuddy համակարգը հավաքագրում է բացառապես թռչունների վերաբերյալ տվյալներ, իսկ երեխաների լուսանկարահանում չի իրականացվում՝ ապահովելով տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը։

Նախաձեռնությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ թվային տեխնոլոգիաների և բնապահպանական կրթության համադրությունը կարող է նշանակալի դրական ազդեցություն ունենալ երիտասարդների զարգացման և պատասխանատու քաղաքացի ձևավորելու գործում։

Հոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալ
Ամենադիտված