Հայերեն

Առևանգում, սկանդալ, լուրջ հարված իմիջին

Աշխարհ

ՀԱՅԵԼԻ / Վերջին երկու օրերին ուշագրավ զարգացումներ տեղի ունեցան հարևան Թբիլիսիում, որոնք խորքային խնդիր առաջ քաշեցին: Թբիլիսիում անհետացավ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըն։ Կինը՝ Լեյլա Մուստաֆաևան, ով դիմեց Վրաստանի իրավապահ մարմիններին, հայտնել էր, որ ամուսինը չի պատասխանում հեռախոսազանգերին: Լեյլան մտավախություն էր հայտնել, որ ամուսնուն ձերբակալել են Ադրբեջանի իշխանությունները…
Աֆղան Մուխթարլըն հայտնի է Ադրբեջանի իշխանությունների դեմ քննադատական հոդվածներով։ Նա 2015-ին ստիպված է եղել տեղափոխվել Թբիլիսի: Վերջերս Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած գործակալություններից մեկը հրապարակել էր Թբիլիսիում «ընդհատակում գործող» ադրբեջանցի ընդդիմադիրների ցանկը: Նրանց թվում նշվում են հայտնի վիրաբույժ Ֆարման Ջեյրանովի, «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլըի, լրագրող Աֆղան Մուխթարլըի անունները:
Պարզվեց Մուխտարլին առևանգվել էր և գաղտի կերպով տեղափոխվել էր Բաքու: Այս մասին գրեցին ադրբեջանական ԶԼՄ-ները: «Աֆղանը ինձ զանգեց և հայտնեց, որ գտնվում է Պետական սահմանապահ ծառայության կենտրոնական բաժանմունքում: Ես հիմա այնտեղ եմ ուղևորվում»,-Turan գործակալության հետ զրույցում ասել է լրագրողի փաստաբանը՝ որակելով ադրբեջանցի լրագրողի առևանգումն ու գաղտնի տեղափոխումը միջազգային նորմերի խախտում: Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները չպետք է նրան հանձնեին, քանի որ համաձայն միջազգային նորմերի, եթե որևէ մեկին հայրենիքում սպառնում է ազատազրկում, ապա նա ենթակա չէ հանձնման:
Այս իրադարձությունը մեծ թոհուբոհ առաջացրեց Վրաստանում: Մի շարք Հ/Կ-ներ արձագանքեցին ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի անհետացման փաստին: ՀԿ-ները հայտարարություն տարածեցին` կոչ անելով կառավարությանը, խորհրդարանին և դատախազությանը, հրապարակավ բացատրել լրագրողի ազատազրկվելու և Ադրբեջանում հայտնվելու գործընթացում ՝Վրաստանի հնարավոր մասնակցությունը:
Վրաստանյան մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` լրագրողին Վրաստանի տարածքից առևանգել են ադրբեջանական հատուկ ծառայությունները: Մուխթարլիի փաստաբանները պնդում են, որ լրագրողի առևանգման մեջ մասնակցել է նաև վրաստանյան կողմը:
Խնդրին արձագանքել է նաև Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին, իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումը կատարելով. «Կամ պիտի լսենք բացատրություն ՆԳՆ-ի և պետանվտանգության ծառայության կողմից, թե ինչպե՞ս է ադրբեջանցի լրագրողը Թբիլիսիից Բաքվում հայտնվել, կամ էլ թող այս կառույցները քաղաքական պատասխանատվություն կրեն` Ամո՛թ, Վրաստան»…
Ի դեպ, առևանգողները չեն ներկայացել, սակայն ադրբեջանցի լրագրողը կարծում է, որ դրանք Վրաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցներ են եղել: Ավելին` լրագրողի կինը հայտարարել է, որ վերջինիս անձնագիրը և այլ փաստաթղթերը գտնվում են Թբիլիսիում: Մուխթարլիի կնոջ` Լեյլա Մուստաֆաևայի և ընկերոջ` Դաշգին Աղալարլիի խոսքերով, վերջին ժամանակաշրջանում նրան հետևել են, հավանաբար ադրբեջանցիներ:
Փաստորեն, ադրբեջանցի լրագրողը հայտնվել է Բաքվում և ձերբակալվել: Նա ասել է, որ Թբիլիսիի կենտրոնից նրան առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերենով: Նրան նստեցրել են մեքենա և դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը և տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ արդեն ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն խոսել են ադրբեջաներենով: Մեքենայում նրա գրպանում խոշոր չափի գումար են դրել, և այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման և սահմանը հատելու մեջ: Լրագրողի փաստաբանն արդեն հանդիպել է նրան և փաստել, որ քթի և ճակատի հատվածում երևում են ծեծի հետքերը, աչքերի տակ կապտուկներ են: Աֆղանն ասել է, որ կրծքավանդակում ուժեղ ցավեր ունի, կարծում է, որ կողի կոտրվածք է ստացել:
Երեկ արդեն, մեծ աղմուկից հետո Վրաստանում գործ հարուցվեց ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողի առևանգման կապակցությամբ: Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ Մուխթարլիի անհետացման գործով Վրաստանի ՆԳՆ-ում քննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 143-րդ հոդվածով (անօրինական կերպով ազատությունից զրկել): Ասվում էր, որ զուգահեռաբար մշտապես կապ է պահպանվում ադրբեջանական կողմի հետ և նշվում էր, որ հանգամանքները պարզելու դեպքում, հասարակությունը կտեղեկացվի գործի մասին:
Ապա` հետևեց Վրաստանի նախագահի հայտարարությունը: Մարդու անհետացումը մեր երկրի համար լուրջ մարտահրավեր է. այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ։ Ըստ նախագահի՝ պետությունը պիտի պաշտպանի սեփական վարկանիշը: «Լրագրողի փաստաբանի հայտարարությունը շատ ծանր է մի քանի տեսանկյունից: Առաջին հերթին, պիտի հասկանանք, որ տարածաշրջանում Վրաստանը խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջատար է: Այս չափորոշչի պաշտպանությունը մեր պետականության պահպանման հարցն է: Վրաստանի տարածքից՝ կլինի ծովային, օդային, թե ցամաքի ճանապարհով, մարդ է անհետացել: Սա մեր պետության ինքնիշխանության համար լուրջ մարտահրավեր է: Պետությունը պիտի պաշտպանի վարկանիշն ու քաղաքացու իրավունքները, քանզի երկուսն էլ շատ կարևոր են»,-ասել է նախագահը։
Մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty international-ը և Լրագրողների պաշտպանության կոմիտեն, դատապարտել են կատարվածը՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել լրագրողին:
Ի դեպ, առևանգումից ընդամենը մի քանի օր առաջ՝ «Ջեմնյուզ» ինտերնետային կայքի հետ զրույցում Մուխտարլին ասել էր, թե Վրաստանն այլևս ապահով երկիր չէ ադրբեջանցի ընդդիմադիրների համար: «Լինում է, որ քեզ բացահայտորեն ողջ օրը հետևում են, իսկ հետո դռան տակ լուսանկարներ են թողնում, որտեղ երևում է, թե որտեղ ես եղել և ինչ ես արել»,- կայքին պատմել էր այլախոհը՝ ընդգծելով․ «Վերջին կես տարում Վրաստան տեղափոխված ադրբեջանցի ակտիվիստներին՝ լրագրողներին, իրավապաշտպաններին, ձգտում են այստեղից դուրս հանել»: «Ժամանակին մենք հպարտանում էինք Վրաստանով, հիմա ամաչում ենք»,- իր հերթին գրել է ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան, այժմ Եվրոպայում ապաստանած Արիֆ Յունուսը, հավելելով՝ «Ի՞նչ ինքնիշխանության մասին կարող է խոսք լինել, եթե Ադրբեջանի հատուկ ծառայությունները հանգիստ կարող են մտնել հարևան երկրի տարածք ու մարդ առևանգել»:
Ստացվում է, որ Վրաստանի իշխանություններն ըստ ամենայնի մասնակից են Մուխթարլըին բռնի Ադրբեջան տեղափոխելու գործին, կամ` եթե ոչ մասնակից, ապա գոնե տեղյակ էին, թե ինչ կարող է կատարվել Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողի հետ:
Փաստացի լրագրողը Վրաստանում ապաստան էր ստացել, երբ Ալիևների կոռուպցիոն գործարքները բացահայտող նյութերից հետո հայտնվել էր իշխանությունների թիրախում: Մուխտարլիի հետաքննական հոդվածներից մեկն, օրինակ, ներկայացնում էր իրավիճակը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում, փորձելով պարզել՝ որտեղ են կորչում զինվորների համար նախատեսված միսն ու այլ մթերքները:
Ինչպե՞ս է Մուխտարլին Թբիլիսիի կենտրոնից Ադրբեջանում հայտնվել: Սա կոնկրետ հարց է Վրաստանի իշխանություններին, ընդ որում, բավական լուրջ ու մտահոգիչ հարց է: Արդյոք ադրբեջանցի լրագրողի հետ կատարվածը կարող է նախադեպ դառնալ և այլ երկրների ընդդիմադիր քաղաքացիների վրա տարածվել: Եթե ավտորիտար, նույնիսկ բռնապետական Ադրբեջանի իշխանությունների պարագայում ամեն ինչ պարզ է ու զարմանալի ոչինչ չկա, ապա ժողովրդավարության ձգտող Վրաստանի համար վերջին զարգացումները խիստ բացասական էին, և հնարավոր չէ պատկերացնել, թե տեղի ունեցածից հետո Վրաստանի իշխանությունները ինչպես են շտկելու սկանդալային իրավիճակը:

Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին
Ամենադիտված