Հայերեն

Ով է իրականում տուժում Վաշինգտոնում կնքված հուշագրի գործարկումից

Քաղաքականություն

Վաշինգտոնում ստորագրված հուշագրի շուրջ ձևավորվել է հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ վտանգավոր բառախաղ։ Խաղաղության ձգտման և տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման մասին հայտարարությունների ֆոնին կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նույնիսկ ամենակարևոր ձևակերպման շուրջ։ Հայկական կողմը գործընթացը ներկայացնում է որպես «Թրամփի ուղի», մինչդեռ ադրբեջանական կողմը նույնը անվանում է «Զանգեզուրի միջանցք»։ Առաջին հայացքից սա կարող է թվալ տերմինաբանական փոքր տարբերություն, սակայն իրականում հենց այստեղ է թաքնված խնդրի էությունը։ Անվանումների տարբերության տակ թաքնված են ամբողջովին տարբեր քաղաքական բովանդակություն, իրավական տրամաբանություն և ուժերի հարաբերակցություն։

Վաշինգտոնյան հուշագրի գործարկման ֆոնին Հայաստանում ներքաղաքական ճնշումները գնալով խորանում են։ Ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները և խոսքի ազատության սահմանափակումները հանգեցրել են նրան, որ արևմտյան գործընկերները ավելի հաճախ են այցելում Հայաստան՝ փորձելով տեղում հասկանալ իրավիճակը։ Արևմուտքը բացահայտ մտահոգված է կառավարության գործունեությամբ, որը հակասում է ժողովրդավարական սկզբունքներին և իրավական պետության հիմքերին։

Եկեղեցու վրա հարձակումները, սրբազանների, եկեղեցականների, ոչ իշխանական համայնքապետերի, բարերարների, գործարարների և քաղաքական գործիչների ձերբակալությունները աստիճանաբար դառնում են միջազգային քննարկումների թեմա։ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները Արևմուտքում ընկալվում են որպես մարդու իրավունքների խախտումների համակարգված դրսևորում, ինչը կարող է լրջորեն վտանգել արևմտյան գործընկերների հետ համատեղ ծրագրերի իրականացումը և միջազգային վստահությունը Հայաստանի նկատմամբ։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հետ ենթադրյալ խաղաղության մասին հայտարարությունների ֆոնին Հայաստանի պաշտպանության նախարարը հանդես է եկել պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման առաջարկով։ Սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակաբար ամրապնդում է իր ռազմական ներուժը և ավելացնում սպառազինությունը։ Այս համատեքստում իշխանությունների վարքագիծը ընկալվում է որպես պետական պաշտպանունակության հետևողական թուլացում։ Քննադատների գնահատմամբ՝ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը երկիրը տանում են մի իրավիճակի, երբ այն կարող է մնալ առանց իր անվտանգությունը ապահովելու համար կենսական նշանակություն ունեցող պաշտպանական ռեսուրսների։ Չի բացառվում, որ սա ևս Բաքվի հերթական պայմաններից մեկն է, որը կատարվում է խաղաղության անվան տակ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ դա ներկայացնելով որպես ազգային ինքնության «արդիականացում»։ Սակայն քաղաքական շրջանակներում լայնորեն տարածված է այն համոզմունքը, որ իրական նպատակը Ադրբեջանի պահանջների բավարարումն է՝ հատկապես Հայաստանի կողմից տարածքային հավակնություններից հրաժարվելու հարցում։ Սահմանադրական փոփոխությունները այս իմաստով դիտարկվում են ոչ թե ներքին զարգացում, այլ արտաքին պարտադրանքների իրավական ամրագրում։
Այս գործընթացների քաղաքական ենթատեքստին անդրադարձել է նաև քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ով գրում է․

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեսպանների 16-րդ համաժողովում հայտարարել է, որ Թուրքիան առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետ համակարգված և մշտական երկխոսության միջոցով։ Թուրքիան շարունակում է հայ-թուրքական հարաբերությունները դիտարկել ոչ թե որպես ինքնուրույն օրակարգ, այլ որպես հայ-ադրբեջանական գործընթացից ածանցյալ ուղղություն։ Այլ կերպ ասած՝ Երևանի հետ հարաբերությունների իրական կարգավորումը Անկարան պայմանավորում է բացառապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ՝ Բաքվի առաջարկած մոդելով։ Էրդողանի կողմից հիշատակված «խորհրդանշական քայլերը» դժվար է ընկալել որպես հայ-թուրքական հարաբերությունների ինստուցիոնալ կամ բովանդակային առաջընթաց։ Ավելի հավանական է, որ խոսքը վերաբերում է ցուցադրական և սահմանափակ նախաձեռնությունների, որոնք միտված են Հայաստանի գործող իշխանության՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի, ներքաղաքական և նախընտրական դիրքերի ամրապնդմանը՝ արտաքին «առաջընթացի» իմիտացիայի միջոցով։ Թուրքիայի կողմից խորհրդանշական ժեստերը կարող են օգնել Փաշինյանին ներքին հանրության առաջ ցույց տալու «տեսանելի առաջընթաց»։ Սակայն սա միակողմանի չէ՝ Էրդողանը նույնպես շահագրգռված է կոնկրետ օգուտներով (օրինակ՝ Զանգեզուրի միջանցքի բացումով)։ Ավելի շուտ սա փոխադարձ շահ է, քան միայն Փաշինյանի ներքին քաղաքականությանը օգնելու միտում։ Խաղաղության մասին հնչող հայտարարությունների ներքո Թուրքիան շարունակում է գործել կոշտ փոխկապակցման տրամաբանությամբ, որտեղ Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես հավասար գործընկեր, այլ որպես վերահսկվող գործընթացի օբյեկտ»։

Այս ամբողջ պատկերը թույլ է տալիս ձևակերպել մեկ հիմնական եզրակացություն․ Վաշինգտոնում կնքված հուշագրի գործարկումից ամենաշատը տուժում է հենց Հայաստանը։ Տուժում է պետական ինքնիշխանությունը, անվտանգության համակարգը, քաղաքական բազմակարծությունը և ազգային ինստիտուտները։ Խաղաղության խոստումների ներքո ձևավորվում է մի իրականություն, որտեղ որոշումները կայացվում են ոչ թե ազգային շահերի, այլ արտաքին կենտրոնների պահանջների տրամաբանությամբ։ Այդ գործընթացի վերջնական գինը դեռ ամբողջությամբ տեսանելի չէ, սակայն դրա առաջին հետևանքները արդեն իսկ ակնհայտ են Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում։

Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում
Ամենադիտված