«Հրամանատարի սիրուհուն բուժել են հոսպիտալում»
ՀասարակությունԱռաջին լրատվական / «Այս բոլոր կադրային փոփոխությունների պատճառը, իմ կարծիքով, այն է, որ ամեն անգամ ընտրություններից առաջ Սաշիկի ախպերը (նկատի ունի Սերժ Սարգսյանին.- խմբ.) այս կամ այն անձանց պաշտոններ տալու խոստումներ է տալիս և ընտրություններից հետո այդ պաշտոնները սկսում է բաժանել։
Ես բազմիցս ասել եմ, որ իրականում պաշտպանության նախարարությունը ամբողջապես կոռումպացված համակարգ է, և այդ համակարգի ճյուղերից մեկն էլ ռազմաբժշկական վարչությունն է ու կենտրոնական հոսպիտալը։ Կոռումպացված համակարգում ուղղակի հնարավոր չէ, որ հոսպիտալը մնա էսպես օազիսային վիճակում, մաքուր վիճակում»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում շեշտեց «Խաղաղության երկխոսություն» ՀԿ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը՝ խոսելով ՀՀ կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի՝ պաշտոնից հեռացվելու մասին։
Նշենք, որ ՀՀ ԶՈւ բուժծառայության պետ Կամավոր Խաչատրյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել է, թե Արամ Ասատուրյանի ազատման պատճառը ծառայողական խնդիրներն են։
շարունակությունը՝ կայքում