Բողոքի ցույց՝ լրիվ մերկ․ կանայք ընդդեմ բռնության, Արգենտինա / լուսանկարներ
ԱշխարհԱրգենտինայի Բուենոս Այրես քաղաքում ֆեմինիստուհիները բողոքի զանգվածային ցույց են իրականացրել նախագահ Մաուրիսիո Մակրիի նստավայրի դիմաց: Այս մասին հայտնում է The Mirror-ը: Ավելի քան 100 կին մորեմերկ հանդես են եկել ընդդեմ երկրում տիրող բռնությունների: Նրանք նաև պարզել են մեծ պաստառ՝ «Ֆեմինիզմը ցեղասպանություն է» կոչով: Ակցիայի հեղինակը եղել է «Հաղորդակցական շոկի գեղարվեստական ուժ» շարժումը:
Ակցիայի սկզբում ամբողջովին հանված կանայք լուռ կանգնել են, այնուհետև պաստառի տակ պատկերել են մեռյալ մարմինների կույտ: Ակցիան ուղեկցվել է դասական երաժշտության կենդանի կատարմամբ, որի ընթացքում բարձրախոսով հնչեցվել են Արգենտինայում կանանց հանդեպ բռնությունների դեպքերը: