Հայերեն

Անկում՝ առանց անկարգելի. մինչև ո՞ր կետը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանկացած հասարակության մեջ ընդունված է, որ առնվազն մտավորականությունը ունի որոշակի անկախություն, ինքնուրույնություն, մտահորիզոնի լայնություն: Համենայն դեպս, նրանք, ովքեր համարվում են մտավորական, պետք է ունենան կենսագործունեության և հանրային վարքի որոշակի չափանիշներ, «կարմիր գծեր», ինչ-ինչ տաբուներ՝ առնվազն իրենք իրենց ներսում: Հակառակ պարագայում վերանում են նրանց տարբերակող հանգամանքները:

Բնականաբար, այնպես չէ, որ մեր երկրի կյանքում նախորդ շրջաններում, եթե կուզեք՝ «նախկինների ժամանակ» այդ առումով ամեն ինչ իր տեղում է եղել նույն մտավորականության առումով: Նրանց մի մասը նախընտրել է պետական պարգևներ, կոչումներ, առանձին դեպքերում՝ ինչ-որ պաշտոն ստանալ, մի խոսքով՝ «կոմֆորտ զոնա» պոկել ու հարմարավետ ծվարել այդ անկյունում, ու՝ որ իրենց «ձեռք չտան», ոչ մեկն իրենցից ոչինչ չպահանջի:

Ի դեպ, ճակատագրի ծաղր, իսկ միգուցե նաև օրինաչափություն է, որ «նախկինների» ժամանակ բավականին հարմարավետ պայմաններում հայտնված որոշ «նկատելիներ» այսօր ամենից կատաղի արտահայտություններով են խոսում նույն այդ ժամանակների մասին: Չնայած, դրան էլ մեր հանրության գիտակից հատվածը կարող է մի կերպ դեռ դիմանալ: Ի վերջո, առաջին անգամ չեն դիտարկվում նման դրսևորումներ:

Բայց այն, ինչ կա ու կատարվում է հիմա, ուղղակի նողկանք է հարուցում: Վանում է ու բերում զարմանքին միախառնված ափսոսանքի զգացողություն: Չէ, իսկապես, հիմնովին ձևախեղող, ծամածռող այն կերպարանափոխությունը, այն դեֆորմացիան, որին ենթարկվել են, այսպես կոչված, մտավորականության մի շարք ներկայացուցիչներ՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպական իշխանության պայմաններում ու գուցե նաև պահանջներով, իսկապես հոգեմտավոր «չեռնոբիլի» տպավորություն է թողնում:

Ոչ միայն քիչ չեն նրանք, որ քսմսվում են իշխանությանը, քծնում են Փաշինյանին ու նրան առնչվող անձանց, խոնարհվելով ձեռք են սեղմում՝ հաճկատար ժպտադիմակ հագած, այլև այդ ամենն անում են ամենից էժան, անմակարդակ, հանրությանը սադրող, հանրային կարծիքն արհամարհող, մարդկանց ազգային արժանապատվությունն ու ինտելեկտը վիրավորող եղանակներով:

Օրինակների հետևից, ցավոք, պետք չէ շատ հեռուն գնալ: Ահավասիկ, մեկը, ինքզինքը երևի բարձրակարգ «Կարաբաս-Բարաբաս» երևակայելով, հայտարարում է, թե Հայ առաքելական եկեղեցու հանիրավի դատապարտված արքեպիսկոպոսին պետք է ճիպոտահարել կամ գանահարել: Փայտածեծ անել: Ինչպես Իրանում գանահարում են շարիաթի օրենքները խախտողներին: Այսինքն, անձը, որ տնեցիների շրջանում երևի մտավորական է համարվում, որ մի ամբողջ մշակութային օջախի ղեկավար է, իշխանական քարոզչամիջոցով հայտարարում է, թե հայ հոգևորականին պետք է հրապարակային ճիպոտահարման ենթարկել:

Սա նորմա՞լ է, թե՞ աննորմալություն: Ու նույնպիսի աննորմալությո՞ւն չէ, որ դերասանություն անելով «հավատացյալ» ցուցադրվող իշխանության շարքերում՝ չի գտնվում ադեկվատ գոնե մի կես մարդ, որ սաստի նման «մտավորականին», թե՝ «սո՛ւս, էս ի՞նչ ես ասում, մեզ ես խայտառակում...»: Հակառակը՝ հրճվում են, ծափ են տալիս: Հա, ասում է՝ կատակ եմ արել, հումոր եմ արել: Որևէ մեկը չի կասկածում, չէ, որ նման մի «հումոր» անելու համար որևէ շարքային քաղաքացու վաղուց բանտ էին նստեցրել, եթե այդ «հումորը» վերաբերեր իշխանությանն ու մասնավորաբար ՔՊ ղեկավարին:

Մեկ ուրիշը՝ ոչ պակաս խոշոր մշակութային օջախի ղեկավար, փրփրաբերան նետվում է պաշտպանելու իր եղբորը՝ հայտարարելով, թե Մայր Տաճարի վրա փաշինյանական հարձակման ժամանակ իր ազգականը ոչ մի վատ բան չի արել, իսկ Ամենայն Հայոց 106-րդ կաթողիկոս Ալեքսանդր Առաջինի մարմարե շիրմաքարը կոխկրտում էր, որպեսզի... օդ շնչի, օդափոխվի: Ի՞նչ օդ շնչի: Դուք ո՞ւմ եք ձեռք առնում: Ու նման բան ասողն իրեն լուրջ մարդ է համարո՞ւմ: Այսինքն, մեկը, որ իր հակահասարակական, եթե չասվի՝ վանդալիզմով զուգորդված ակնհայտ խուլիգանական պահվածքով ինֆարկտի հասցրեց մեր եկեղեցու հարգված հոգևորականներից տեր Վրթանես քահանային, այդ կերպ... օդափոխվո՞ւմ էր: Որ իրենք իրենց անցավորների գերեզման են գնում, նույն կերպ են «օդափոխվո՞ւմ»:

Լավ, էս ո՞ւր եք հասել ձեր անկման մեջ:

Այս խորհրդածությունների պահին մեկ էլ՝ հո՛պ, լրահոսում հայտնվում է Փաշինյանի ֆինանսների նախարարության պաշտոնական տեղեկատվությունը, թե այսպես ու այսպես՝ «ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը ստորագրել են համագործակցության հուշագիր»: Փաստորեն, «համագործակցությունը» տվեցին: Մայր Տաճարի վրա գրոհելու, կաթողիկոսներից մեկի շիրմաքարի վրա ցատկոտելու վաձատրությունը Փաշինյանից ստացան:

Լավ, ամեն ինչը փողո՞վ է, «համագործակցությունո՞վ» է, «ես քեզ, դու՝ ի՞նձ» է:

Լավ, որ վաղը Նիկոլ Փաշինյանի ջանքերով երկիրը չլինի, ի՞նչ եք անելու: Թե՞ մտածում եք, որ մի ձև կծլկեք Ռուսաստան կամ Ամերիկա, գլուխներդ մի կերպ կպահեք, մի գործ «կկպցնեք», չէ՞ որ դուք «ձելավոյ» եք:

Թեպետ, այս «համագործակցող» տեսակի հետ ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ պարզից էլ պարզ է. արժեքային կողմնորոշիչները կորցրած, խիղճն ու ամոթը ծալած ու մի խորխորատ նետած, զուտ իրենց մաշկի ու այն տաք տեղում պահելու նպատակ ունեցող:

Մյուս խումբը «համերաշխ լռողներն» են: Կարկամե՞լ են, ի՞նչ է: Կաթվածահա՞ր են եղել:

Վախենո՞ւմ են, որ քպական մաղձոտած ֆեյքազանգվածները սոցցանցերում իրենց ատելության թիրախ կդարձնեն, ինչ ասես՝ կասեն: Միգուցե «զահլա չեն անում» կամ, հա, «քաղաքականությամբ չեն զբաղվում» (թեպետ արծարծվող հարցերն ու երևույթները վաղուց դուրս են զուտ քաղաքականի հարթությունից ու դարձել են համազգային նշանակության, անվտանգային նշանակության խնդիրներ):

Ու, իրոք, արդյունքում մնում են հատուկենտ և իրական մտավորականներ, որ խոսում են, արտահայտվում են, իրենց բողոքն ու անհամաձայնությունն են հայտնում մեր շուրջբոլորը կատարվող անհանդուրժելի ու այլանդակ դրսևորումների վերաբերյալ:

Գիտեք, չի կարելի մտածել, թե խոսքով ոչ մի պարագայում հնարավոր չէ ազդել հասարակության, հանրության տրամադրության և ընկալումների վրա:

Ո՛չ, հնարավոր է: Հենց նման խոսքերն են հանրությանը հետ պահում համակերպվելուց, չարիքի առաջ նահանջելուց:

Կարող է թվալ, որ սա անկում է՝ առանց անկարգելի: Բայց մինչև ո՞ր կետը: Անհայտ է: Բայց պարզ է, որ հենց դիմակայող, չհանդուրժող, չլռող մտավորականի, քաղաքացու ձայնն ու կեցվածքն է թույլ տալիս, որ սկսվի անկման վիճակից դուրս գալու ընթացքը:

Պետք է մի քիչ ինքնուրույն լինել, մի քիչ քաղաքացի լինել, նվազագույն ինքնասիրություն ունենալ ու մի քիչ... մարդ մնալ: Գոնե այն բանի համար, որ վաղը, դիմահարդարման սենյակում լինի, թե սեփական լոգարանում, ձեր հայացքը ձեր իսկ արտացոլանքից չփախցնեք:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ազգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ Դերզյան
Ամենադիտված