Նոր պատերազմի սցենարները
ՔաղաքականությունԼրագիր / Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը երեկ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս-քվոն այլեւս հնարավոր չէ պահել: Ֆրանսիան այդ մասին վերջին շրջանում հայտարարել է մի քանի անգամ, այդ թվում՝ պաշտոնից հեռացած Օլանդը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:
Եթե ստատուս-քվոն իսկապես այլեւս հնարավոր չէ պահել, այդ պարագայում կա այն փոխելու երկու տարբերակ՝ բանակցությունն ու պատերազմը:
Բանակցություններ ներկայում չկան, Հայաստանը դրել է դրանք շարունակելու նախապայմաններ, որոնց Ադրբեջանը համաձայն չէ: Խոսքը մասնավորապես Արցախի կարգավիճակի եւ հետաքննության մեխանիզմների մասին է: Թե Հայաստանը, թե Ադրբեջանը կոշտացրել են իրենց դիրքորոշումները, որոնք տրամագծորեն հակառակ են:
Մնում է պատերազմը, որի պարագայում կան մի շարք հանգամանքներ ու հարցեր՝ կապված հակամարտ կողմերի ներքին իրավիճակի եւ արտաքին՝ աշխարհքաղաքական իրողությունների հետ:
շարունակությունը՝ կայքում