Հարված Հայաստանի արդյունավետ խաղաղությանը
ԱշխարհԼրագիր / Հայաստանում զգալի արձագանք է առաջացրել Միջազգային ճգնաժամային խումբ կոչված կառույցի զեկույցը Արցախի խնդրի վերաբերյալ, որում հավանական է դիտվում նոր պատերազմը եւ խոսվում է դրա մոտալուտ լինելու նախադարյալների մասին:
Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն օրինակ ՄՃԽ մոտեցումները համարել է նույնիսկ տարօրինակ, ասելով, թե համակարծիք չեն պատերազմի հավանականության վերաբերյալ գնահատականին, առավել եւս, որ նույն խումբը կարծես թե ոչ մի այդպիսի բան չէր «զեկուցում» ապրիլի պատերազմից առաջ:
Դժվար է ասել, թե հայկական արձագանքների որ մասն է, որ Արցախի նախագահի մամուլի քարտուղարի պես համակարծիք չէ ՄՃԽ «կանխատեսմանը»: Բայց նկատելի է, որ մի ահագին մաս այդ զեկույցը դարձրել է պատերազմի մոտալուտ լինելու «հիմնավորում»:
Այն, որ չլուծված որեւէ հակամարտություն, որը գտնվում է խրամատային պատերազմի պայմաններում՝ երկու կողմից սպառազինության կուտակման գործընթացի ուղեկցությամբ, նշանակում է պատերազմի մշտական վտանգ, աներկբա է:
շարունակությունը՝ կայքում