Լոս Անջելեսում կրակnցներ են հնչել. կա 1 զnհ, 4 վիրավnր
ԱշխարհՍուրբ Ծննդյան օրը Կալիֆոռնիայի Անթիլոպ հովտի բնակելի փողոցում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 1 դեռահաս է զոհվել, 4-ը՝ վիրավորվել, հաղորդել է KTLA 5-ը։
Երբ ոստիկանները ժամանել են, փողոցում գտել են անգիտակից վիճակում հրազենային վիրավորում ստացած 16-ամյա տղային։ Ձեռնարկվել են կյանքը փրկելու միջոցառումներ են, այդ թվում՝ սրտի վերակենդանացում, սակայն տղան մահացել է ստացած վնասվածքներից։