Հայերեն


Կարևոր զգուշացումներ Պուտինին` ՆԱՏՕ-ից

Քաղաքականություն

Հայելի / Անցյալ շաբաթ` մայիսի 26-29-ը, Վրաստանում անցկացվեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որի շրջանակներում ուշագրավ մեսիջներ հղվեցին:
Նիստին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրներից, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքին չանդամակցող տասնյակ երկրներից մոտ 600 ներկայացուցիչներ։ Հատկանշական է, որ Վրաստանը կառույցին չանդամակցող այն հինգ երկրների թվում է, որտեղ կազմակերպվում է ՆԱՏՕ-ի վեհաժողովը:
Վարչապետ Գիորգի Կվիրակաիշվիլին հայտնել է, որ խորհրդարանական վեհաժողովում ընդունվելու է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրումը պաշտպանող հռչակագիր։ Անցկացվող վեհաժողովի նիստում քննարկվում էին նաև ժողովրդավարության զարգացման, անվտանգության և պաշտպանության վերաբերող խնդիրներ, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցեր։
Վրաստանը հաստատել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու մտադրությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստին: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև ակտիվ համագործակցությունը վերջին տարիներին հասել է բարձր մակարդակի: «Վրաստանը հստակ որոշել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, մենք ակտիվ կշարունակենք դաշինքին ինտեգրման գործընթացը, կշարունակենք այդ ուղղությամբ բարեփոխումները»,- նշել է վարչապետը: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պաոլո Ալին իր հերթին նշել է, որ վեհաժողովն աջակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու Վրաստանի որոշմանը:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը Վրաստանի կառավարությանը և խորհրդարանին կոչ արեց ուժեղացնել անկախ դատարանը, պահպանել մեդիա-բազմակարծությունը, խորացնել երկխոսությունը և նվազեցնել իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների միջև լարվածությունը: Վեհաժողովը հորդորում է ՆԱՏՕ-ի ինտեգրման գործընթացի առաջխաղացման նպատակով լիովին օգտագործել այն հնարավորությունները, որոնք տալիս է Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովը, շարունակել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը:
Այնուհետև հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովն առաջարկել է Ռուսաստանին հրաժարվել Աբխազիան և Հարավային Օսիան անկախ պետություններ ճանաչելուց: Այս մասին ասվում է վեհաժողովի կայքում հրապարակված հռչակագրում: Փաստաթուղթը նաև կոչ է անում կատարել միջազգային պարտավորվածությունները և դուրս բերել զորքերը Վրաստանի բռնազավթված տարածքներից: Միևնույն ժամանակ նշվում է, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը ողջունում է Վրաստանի կառուցողական քաղաքականությունը՝ ուղղված Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության թուլացմանը:

շարունակությունը՝ կայքում

Մոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված