Դոն Պիպոն՝ իր դեմ մահափորձի, Վստրեչի Ապերի հետ հարաբերությունների եւ մամուլի հրապարակումների մասին
ՀասարակությունԹեև հայտնի հեղինակություն, Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի սպանության գործով հիմնական մեղադրյալը ձերբակալվել ու կալանավորվել է, սակայն կրքերը այս մահափորձի շուրջ` քրեական եւ քաղաքական շրջանակներում, դեռ չեն մարում:
Մամուլն արդեն գրել է, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը Էջմիածնում ձերբակալել է զինված հանցախմբի, որը պատրաստվում էր սպանել քրեական հեղինակություն Վստրեչի Ապերին ու Հռոմից նոր վերադարձած Դոն Պիպոյին (Արթուր Ասատրյանին):
Ո՞վ էր մահափորձի պատվիրատուն, առայժմ հայտնի չէ:
Շատ ու շատ օդում կախված հարցերի պատասխաններ ուզում է ստանալ նույն ինքը՝Արթուր Ասատրյանը, ում համար այս ամենն ուղղակի անհեթություն է, ու ապսուրդ:
Ավելին, Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, Fnews.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը խիստ զարմացած է այս դավադրությունից , եւ որ այդ լուրերը իրեն տեղ հասնելու առաջին իսկ պահից սկսած, մի տեսակ չի էլ հավատացել, որ ինչ-որ մեկը ցանկություն էր ունեցել նրա դեմ մահափորձ կազմակերպելու:
Ու ինչպես իր խոսքում նկատեց Դոն Պիպոն.
-Ես իսկապես զարամացած եմ. բառեր չեմ գտնում ասելու այդ ամենի վերաբերյալ, ու մի տեսակ չէի էլ ուզում հավատալ, որ այդ լուրերը իրականության հետ կապ ունեն: Բայց երբ հեռուստատեսությամբ տեսա, որ այդ գործով ձերբակալաված մարդիկ կան, ու տեղեկացա, որ նրանք ցուցմունքներ են տվել, ինձ այլ բան չէր մնում, քան հաշվի նստել տեղի ունեցածի հետ:
շարունակությունը՝ կայքում