Հայերեն

Թբիլիսիի դատարանը կալանավորել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին

Աշխարհ

Թբիլիսիի քաղաքային դատարանը կալանքը որպես խափանման միջոց է ընտրել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի նկատմամբ, ով ձերբակալվել է հոկտեմբերի 4-ին նախագահական պալատի գրոհի փորձի գործով։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Ախալայան ի նշան բողոքի լքել է դահլիճը այն բանից հետո, երբ դատարանը բավարարել է նիստը դռնփակ անցկացնելու միջնորդությունը: Դատախազությունը խնդրանքը հիմնավորել է Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) այն աշխատակիցների պաշտպանությամբ, ովքեր գործով անցնում են որպես վկաներ:

Մինչ այդ դահլիճից հեռացրել են նախկին նախարարի կնոջը՝ Անի Նադարեիշվիլիին: Դատավորը պարզաբանել է, որ դեռ որոշված չէ, թե արդյոք նա գործով կունենա մեղադրյալի կարգավիճակ:

Ըստ քննության վարկածի՝ Ախալայան կանգնած է «Վրաստանի սահմանադրական կարգը և պետական իշխանությունը բռնությամբ տապալելու կոչերի, ինչպես նաև ռազմավարական և առանձնահատուկ կարևորության օբյեկտը զավթելու փորձի» հետևում: Պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ հոկտեմբերի 4-ի ակցիայի կազմկոմիտեի անդամները գործել են նրա հանձնարարականներով: Եվ չնայած Ախալայան ներկա չի եղել հանրահավաքին, ենթադրվում է, որ նա հրահանգներ է տվել «տեխնիկական բջջային կապի միջոցներով»:

Նախօրեին Պետական անվտանգության ծառայությունից (ՊԱԾ) հայտնել են, որ որպես գլխավոր ապացույց հանդես է գալիս ինտերնետ-թրաֆիկի վերլուծությունը:

Ինքը՝ Ախալայան, չի ընդունում մեղադրանքները: Նրա խոսքով՝ ինքն իսկապես պարբերաբար կապ է հաստատել մի քանի կազմակերպիչների հետ, քանի որ նրանք իր ընկերներն են, սակայն պետական հեղաշրջման ծրագրեր չեն քննարկել:

Ախալայային մեղադրանք է առաջադրվել խմբակային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու համար (Վրաստանի Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մաս): Նրան մինչև 9 տարվա ազատազրկում է սպառնում։

Հոկտեմբերի 4-ին, ընդդիմության կողմից բոյկոտվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին զուգահեռ, Թբիլիսիում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ «խաղաղ հեղափոխություն» իրականացնելու հայտարարված նպատակով: Կազմակերպիչների կոչով Ռուսթավելիի պողոտայից ցուցարարների մի մասն ուղղվել է դեպի Աթոնելի փողոց, որտեղ փորձել են ներխուժել նախագահի նստավայր: Ոստիկանությունը հետ է մղել ցուցարարներին: Բախումները շարունակվել են ևս մի քանի ժամ: Իշխանությունները դա որակել են որպես պետական հեղաշրջման փորձ:

Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 4-ի գործով արդեն 65 մարդ է ձերբակալվել:

Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ Հայաստան
Ամենադիտված