Երկու հոգու սպանելու մեջ մեղադրվող կինը հանցակցին մեղադրում է բռնաբարության մեջ
ՀասարակությունՓԱՍՏԻՆՖՈ / Դատարանի վարույթում գտնվող 2 անձի դաժան սպանության գործը հավակնում է նոր սկանդալային բացահայտման պատճառ դառնալ։
Նշենք, որ սպանության գործով մեղադրյալները երկուսն են՝ տղամարդը ծեծելով սպանել է, իսկ միջադեպին ներկա կինը օգնել քողարկել հետքերը։ Երկուսն էլ ամբաստանյալի կարգավիճակում են, սակայն մինչ դատարանը կհետազոտի ապացույցները 37-ամյա կին մեղադրյալը հանդես է եկել սկանդալային հաղորդմամբ եւ նույն գործով տղամարդ մեղադրյալին մեղադրել իրեն բռնաբարելու մեջ։ Ավելին՝ խոսքը գնում է խմբակային բռնաբարության մասին։
Ըստ կնոջ հայտարարության՝ տղամարդն իր ընկերուհու հետ բռնությամբ իրեն տեղափոխել են Գյուրիում գտնվող մի հյուրանոց, որտեղ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել իր նկատմամբ` այդ թվում համասեռական գործողություններ: Ընդ որում՝ հետաքրքիրն այն է, որ դեպքը, ըստ կնոջ հայտարարության, եղել է ավելի վաղ, իսկ թե ինչու է դրա մասին հիշել հիմա՝ պարզ չէ։